Միացյալ Նահանգները չի բացառում Իրանի դեմ ռազմական գործողությունը, որը, ըստ Վաշինգտոնի, կլինի կանխարգելիչ։ «Կարծում եմ՝ իմաստուն և խելամիտ է կանխարգելիչ կերպով խափանել տարածաշրջանում տեղակայված հազարավոր ամերիկյան զորքերի և օբյեկտների, ինչպես նաև մեր դաշնակիցների վրա հարձակումը։ Հուսով եմ՝ բանը դրան չի հասնի»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Ներում չկա

Ներում չկա
31.10.2025 | 12:15

Արցախի գյուղերից մեկում է:

Այս մարդկանց զրկել ենք իրենց հայրենիքից, հողից, տնից, տեղից, իրենց հիշողություններից, իրենց երազներում շենում լինելու իրավունքից:

ՈՒ ծնկաչոք չենք ապաշխարում, որ Աստված ու սերունդները մեզ փորձեն ներել, մենք ինքներս մեզ չենք կարող ներել:

Ներում չկա։

Կորսված Արցախն ու Եռաբլուրը վկա։

Անի ԿԱՂԻՆՅԱՆ

Դիտվել է՝ 2529

Մեկնաբանություններ