Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

«Սեկտան» առանց թշնամու չի կարող գոյություն ունենալ

«Սեկտան» առանց թշնամու չի կարող գոյություն ունենալ
02.07.2026 | 13:54

Նիկոլի «սեկտան»

Ցանկացած հասարակության համար «քաղաքական սեկտանտիզմը» վտանգավոր երևույթ է։ Հայաստանում վերջին 8-ամյակում այն ստացել է զանգվածային բնույթ և ունի պետական աջակցություն։

Պատմությունը բազմիցս ապացուցել է, որ ամենավտանգավոր քաղաքական երևույթները սկսվում են այն պահից, երբ երկրի ղեկավարին (սրա դեպքում՝ ոչ բարով) դադարում են գնահատել իր գործերով և սկսում են հավատալ նրան՝ անկախ կառավարման արդյունավետությունից։

1917 թվականի հեղափոխությունից հետո բոլշևիկները շատ արագ ստեղծեցին մի միջավայր, որտեղ առաջնորդի խոսքը վեր էր փաստերից, իսկ ցանկացած անհամաձայնություն ներկայացվում էր որպես ժողովրդի թշնամու գործողություն։ Քննադատությունը միանգամից հավասարեցվեց դավաճանության, իրականությունը սկսեց փոխարինվել քարոզչությամբ։ Այդ մթնոլորտը ոչ միայն պառակտեց հասարակությունը, այլև տարիների ընթացքում վերածվեց զանգվածային բռնաճնշումների, ունեցվածքի բռնագրավումների և պետության ամբողջական վերահսկողության։

Այսօր Հայաստանում նույն հոգեբանական մեխանիզմները նկատելի են Նիկոլ Փաշինյանի աջակիցների շրջանում։ Նրանց համար Փաշինյանը պարզապես վարչապետ չէ, նա անձ է, ով, ըստ իրենց, չի կարող սխալվել։ Կապ չունի, թե ինչ դրվագի մասին է խոսքը․ եթե երեկվա հայտարարությունը հակասում է այսօրվա ասածին, մեղավորը նա չէ, եթե խոստումները չեն կատարվում, պատճառը միշտ ուրիշներն են, եթե երկիրը նոր կորուստ է ունենում, նորից մեղավորներ են փնտրվում բոլոր ուղղություններով՝ բացի իշխանությունից։

Սա կույր հավատ է, որտեղ փաստերը երկրորդական են, իսկ անձը՝ առաջնային։ Այդ պատճառով էլ ցանկացած քննադատություն նրանց կողմից ընկալվում է ոչ թե որպես քաղաքական դիրքորոշում, այլ որպես հարձակում իրենց «ճշմարտության» դեմ։

Նրանց համար Նիկոլը վաղուց արդեն սովորական քաղաքական գործիչ չէ, նա դարձել է հավատի առարկա, իսկ նրա ցանկացած խոսք՝ անվիճելի ճշմարտություն։

Պատմության մեջ նման օրինակները քիչ չեն․ այդպես էր բոլշևիկների օրոք (չխառնել կոմունիստների հետ), այդպես էր Գերմանիայում Հիտլերի օրոք՝ զանգվածային մոլուցքի ժամանակ, այդպես էր նաև Չինաստանում՝ Մաոյի մշակութային հեղափոխության տարիներին։ Ամեն անգամ առաջնորդի անձը կանգնեցվել է պետությունից վեր, իսկ դրա գինը վճարել են միլիոնավոր մարդիկ։

Նիկոլին հասարակական բևեռացումներն անհրաժեշտ են ոչ թե երկիրը կառավարելու, այլ սեփական հետևորդների հավատը մշտապես սնուցելու համար։ Բանն այն է, որ «սեկտան» առանց թշնամու չի կարող գոյություն ունենալ։

Դասական քաղաքագիտության մեջ նման համակարգերը կարող են որոշ ժամանակ գոյատևել, սակայն անխուսափելիորեն բախվում են իրականությանը։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 397

Մեկնաբանություններ