Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Թե բա՝ խաղաղություն է

Թե բա՝ խաղաղություն է
24.08.2026 | 21:00
Դուք նույնիսկ, ձեր ասած, «խաղաղ» պայմաններում եք մահաբեր։ Բանակում զինվորները շարունակում են զոհվել ոչ մարտական պայմաններում, իսկ պետությունը չի կարողանում ապահովել անգամ իր զինծառայողների անվտանգությունն ու կյանքի իրավունքը։
2026 թվականի առաջին 7 ամիսներին արդեն արձանագրվել է 30 ոչ մարտական մահվան դեպք։
Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, պահանջում եմ Սուրեն Պապիկյանի հրաժարականը։
Եթե նախարարը չի կարողանում ապահովել իր գերատեսչության համակարգում գտնվող զինծառայողների անվտանգությունը, կանխել ոչ մարտական կորուստները և պատասխանատվություն կրել ստեղծված իրավիճակի համար, ապա նա, մեղմ ասած, ի զորու չէ կատարելու իր պարտականությունները։

Տաթև ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Դիտվել է՝ 208

Մեկնաբանություններ