Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Իշխանությանը պահում եք առաջին համարով խաղացողի դերում

Իշխանությանը պահում եք առաջին համարով  խաղացողի դերում
24.08.2026 | 21:42

Նիկոլ Փաշինյանն ասաց մեկ նախադասություն՝ «Տիգրանաշենը Հայաստանի տարածք չէ», և անցավ իր գործերին, իսկ ամբողջ հանրությունը և ընդդիմությունը օրեր շարունակ քննարկում ու արձագանքում են։

Վաղը Փաշինյանը մեկ այլ խելագար միտք կարող է ասել, օրինակ՝ «Մասիսում ապրել են նաև ադրբեջանցիներ», ու կրկին ամբողջ երկիրը կցնցվի ամենատարբեր արձագանքներից։

Հետո՞։

Դուք վերջապես ե՞րբ եք գիտակցելու Նիկոլ Փաշինյանի խաղի կանոնները։ Իսկ եթե գիտակցում եք և խաղում եք նրա կանոններով, ապա էլ ինչո՞վ եք տարբերվում նրանից։

Իսկական ընդդիմությունը ոչ միայն ընդդիմանում է, այլև ստեղծում է իր սեփական խաղի կանոնները և դրանցով համոզում է ժողովրդին, որ ինքը ավելի լավ կարող է կառավարել երկիրը։

Բայց իշխանությանն անընդհատ անիծելով՝ ժողովրդին որևէ կերպ չես համոզի, ավելին՝ իշխանությանը պահում ես առաջին համարի խաղացողի դերում։

Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը կարող է այնպիսի նախաձեռնություններ ու հայտարարություններ անել, որ ադրբեջանական մամուլն ու քաղաքական դաշտը տակնուվրա լինի անհանգստությունից, մինչդեռ հիմա թշնամական երկրում ադի-բուդիով նստած՝ ուրախանում են Հայաստանի ներքին գզվռտոցից։

2025-ի հունիսին Հայաստանի դիվանագիտական հիմնադրամով մի խորհրդաժողով կազմակերպեցինք Գարդմանից տեղահանված հայերի վերադարձի իրավունքի հարցով, Ադրբեջանում բզզոց անցավ, թե հայերը ուզում են վերադառնալ Գանձակում, Շահումյանում, Քարհատում ապրելու։ Իսկ երբ մեր հայտարարությունն ուղարկեցինք ՄԱԿ քարտուղարություն, Բաքվում անհանգստությունն ավելի մեծացավ, սկսեցին ռեպորտաժներ անել, թե հայերն ուզում են Ադրբեջանում վերահաստատվել։

Դա կոչվում է դիվանագիտություն, ոչ թե Կիկոսի մահ։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 223

Մեկնաբանություններ