Հայաստանում տիրող իրավիճակը շատ առումներով հիշեցնում է 1997թիվը:
Այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն․ լրջանալու պահը» ծրագրային հոդվածն էր հանրային քննարկման ասպարեզ իջեցվել, հիմա՝ 2026-ին, Ադրբեջանի կողմից պարտադրված և ՆՓ & ՔՊ контора-ի ձեռամբ գրված «Իրական Հայաստանի սահմանադրությունը»:
Թե ինչ քաղաքական հանգուցալուծում ունեցան 1997թ. զարգացումները 1998թ. ձմռանը, կարծում եմ՝ հիշեցնելու կարիք չկա։
Իսկ թե ինչ հանգուցալուծում կունենա ՆՓ & ՔՊ «контора»-ի որդեգրած քաղաքականությունը՝ ցույց կտա ժամանակը։
Պատմական զուգահեռները դեռևս դատավճիռ չեն, բայց պատմության դասերն անտեսելը հաճախ քաղաքական ինքնասպանության նախերգանք է։
Արգամ Տեր-Պողոսյան