ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Արտաքին կառավարման մի դաշտից մեզ ուզում են տանել մեկ այլ կառավարման դաշտ

Արտաքին կառավարման մի դաշտից մեզ ուզում են տանել մեկ այլ կառավարման դաշտ
07.07.2026 | 16:26

Կատաստրոֆա է, երբ չնչին հասարակության մեջ մանր մարդկանց հետաքրքրում են միայն հնարավորինս մեծ բաները, որից իրենց խելքը բան չի կտրում, և, բացի դրանից էլ, իրենց հնարավորությունների սահմանում գտնվող և հրատապ լուծում պահանջող պրոբլեմներն էլ անտեր թափված են։

Սա է բնական հունից դուրս եկած անկապ ու չնչին հասարակությունների ամենամեծ պրոբլեմներից մեկը, երբ նրանք մասշտաբային պրոբլեմները լուծել չեն կարողանում, իսկ փոքրերով զբաղվելն էլ իրենց պատվից ցածր են համարում։

Սա էլ բերում է մի տարօրինակ ու արտառոց երևույթի, երբ մարդկանց կյանքի աղբյուր աշխատանքն է դառնում արհամարհանքի առարկա։

Բայց այս հարցում մեղավորը ծույլ մարդիկ չեն, քանի որ, ինչպես ամեն ինչում, այս հարցում էլ նրանք ադեկվատ և էֆեկտիվ կառավարման կարիք ունեն, որն էլ բացառապես պետական կառավարման խնդիր է և հնարավոր է իրականացնել միայն կրթված, պրոֆեսիոնալ ու ադեկվատ միկրոմենեջմենթի առկայության դեպքում։

Այսինքն, հասարակական հիերարխիայի ցանկացած մակարդակում մարդիկ ու մարդկանց խմբերը էֆեկտիվ կառավարման կամ պրոֆեսիոնալ մենեջմենթի կարիք ունեն, մի պրոբլեմ, որը հանգում է որոշակի ներքին հիերարխիա ունեցող ադեկվատ էլիտա ունենալ-չունենալուն։

Կարո՞ղ եք պատկերացնել մի գործարան կամ արտադրություն, որը, առանց կառավարվման ու հիերարխիկ մենեջմենթի, ինքնաբերաբար աշխատի ու արտադրանք տա։

Ինչո՞վ է մեղավոր անարգանքների հեղեղի մեջ գտնվող հասարակ մարդը, նրանո՞վ, որ, մեղադրողի կարծիքով, ճիշտ որոշումներ չի կայացում։

Բայց չէ՞ որ հասարակ մարդը, ինչ էլ մտածի, ինքնուրույն կարծիք սկզբունքորեն չի կարող ունենալ և նույնիսկ, առանց դրա մասին մտածելու, պարզապես վերարտադրում է այն, ինչը հուշել են իրեն վերևներից։

Բոլոր դեպքերում, հասարակ մարդու վարքը վերևից եկող կառավարման արդյունք է, և այդ դեպքում գուցե միակ մեղավորը վերևն է կամ էլիտան, որն ինքը, կառավարման իր ունակություններով, հասարակ մարդուց չի տարբերվում և հենց ինքն ունի կառավարման ու կողմնորոշման կարիք։

Եթե մի փոքր ավելի իրատեսորեն փորձենք մոտենալ այս պրոբլեմին, ապա ինչպե՞ս կարելի է մեկնաբանել Ուրսուլա ֆոն դեր Լյայենի ասածը, թե ինքը եկել է Հայաստան՝ մեզ Ռուսաստանից պոկելու համար։

Գուցե հենց այստեղ է հարցի արմատը, որ արտաքին կառավարման մի դաշտից մեզ ուզում են տանել մեկ այլ կառավարման դաշտ, երևույթ, որ աշխարհաքաղաքականության մեջ սովորական բան է։

Մի՞թե արտաքին կառավարման մասին չի խոսում այն հանգամանքը, որ, ըստ էության, անցնող ընտրությունների ժամանակ մարդկանց մի մասը իրենց ձայները տվել են մի արտաքին լագերի, մյուս մասն էլ՝ մեկ այլ լագերի։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 327

Մեկնաբանություններ