Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

Ֆրանսիայի արտգործնախարարը չի ընդունում զինված հակամարտության ճանապարհը

Ֆրանսիայի արտգործնախարարը չի ընդունում զինված հակամարտության ճանապարհը
06.04.2016 | 00:34

«Ոչ զինված հակամարտությունը, ոչ էլ ստատուս քվոն չի կարող լինել լուծում»,- Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Մարկ Էրոն Գերմանիայի արտաքին գործերի նախարար Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպումից հետո: Ըստ արտաքին գործերի նախարարի, Ֆրանսիայի, ԱՄՆ-և ՌԴ ներկայացուցիչները կայցելեն Բաքու, Հայաստան, Լեռնային Ղարաբաղ:

Դիտվել է՝ 3520

Մեկնաբանություններ