Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

ԱՄՆ դեսպանը հայտարարել է, որ Իսրայելը գրեթե ամբողջ Մերձավոր Արևելքի նկատմամբ ունի «աստվածաշնչյան իրավունքներ»

ԱՄՆ դեսպանը հայտարարել է, որ Իսրայելը գրեթե ամբողջ Մերձավոր Արևելքի նկատմամբ ունի «աստվածաշնչյան իրավունքներ»
23.02.2026 | 12:30

ԱՄՆ-ի դեսպանը Իսրայելում՝ Մայք Հաքաբին, Թաքեր Կարլսոնի հետ զրույցում հղում անելով աստվածաշնչյան «Նեղոսից մինչև Եփրատ» հողերի մասին պատմությանը՝ հայտարարել է, թե հրեական պետությունն իբր պատմական իրավունքներ ունի տարածաշրջանի լայն տարածքների նկատմամբ։

Նա նաև հավելել է, որ Իսրայելը չպետք է վճարի Գազայի վերականգնման համար, և իր կարծիքով հակառակը՝ հենց Իսրայելը պետք է փոխհատուցում ստանա։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Հ.Գ.

Արցախը փաթեթով թշնամուն տալուց հետո զգո՞ւմ եք, որ էլ ոչ մեկի հետաքրքիր չեն տարիներով Հայաստանի վզին փաթաթված «տարածքային ամբողջականություն» և ճանաչված սահմաններ սկզբունքը։ Հետո ավելի բարդ է լինելու...

Դիտվել է՝ 4023

Մեկնաբանություններ