ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Մարդը՝ հեչ, կարևորը բենզինի գինն է

Մարդը՝ հեչ, կարևորը բենզինի գինն է
22.03.2026 | 13:22

Էն, որ մարդիկ են մեռնում՝ կանայք ու տղամարդիկ, երեխաներ, ծերեր... էն, որ մարդկանց տներն են ավերվում, ու մարդիկ ընտանիքներով՝ սոված ու ծարավ, փողոցներն են ընկնում, կարծես աշխարհին ավելի քիչ ա անհանգստացնում, քան բենզինի գնի աճը։ Ա՛յ, դա արդեն անթույլատրելի ա, պետք ա անպայման մի բան անել։ Միջին վիճակագրական մարդու գլխում ամենաարդիական հակաօդային պաշտպանության համակարգ ա գործում, որն օդում ոչնչացնում ա դեպի իր ուղեղն ընթացող ցանկացած անհարմար միտք։ Հաստ ա մարդու կաշին, հաստ ա։

Ու վերջապես պետք ա ընդունել, որ ճշմարտությունը քանակական մեծություն ա, որ չափվում ա տրոտիլային համարժեքով։ Ես քեզնից հինգ մեգատոննա ճիշտ եմ։ Գառն ու գայլը, հետևանքապատճառային անմեղսունակություն, Ալիսը սովորական աշխարհում։

Տների ուրվականները վախենալու չեն։ Լուռ, գլխիկոր գալիս են երազում, անցյալի պահեր են լացում, արցունքն ընկնում ա այտիդ, մաքրում ես, արցունք չի, հիշողություն ա, գլխատված հիշողություն։ Արթնանում ես՝ չկա, տունը չկա։

Լքված, փողոցային, թափառող սիրտ։ Ոչ մեկին պետք չի։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 9335

Մեկնաբանություններ