«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Իմ օրենքը բարեկամությունն է, իմ առաքելությունը՝ նոր կյանքի բերկրանքը

Իմ օրենքը բարեկամությունն է, իմ առաքելությունը՝ նոր կյանքի բերկրանքը
11.10.2026 | 17:43

Ես այն մարդն եմ, ում կարող է դիմել յուրաքանչյուրը և վստահ լինել՝ իր սպասումները երբեք չեն խաբվի: Իմ ձեռքերով անցնում է կյանքի ամենամեծ հրաշքը՝ նոր մարդու ծնունդը, ուստի ես իրավունք չունեմ հուսախաբ անելու ինձ վստահած մայրերին:
Ես սին խոստումներ չեմ տալիս և չեմ թաքնվում խուսափողական պատասխանների հետևում. երբեք չեմ ասի, թե ձեռքերս կապված են, կամ աշխարհում ինձանից առավել զորեղ ուժեր կան, երբ խոսքը վերաբերում է մոր և մանկան առողջությանը: Ինձ համար բոլորովին պարտադիր չէ, որ դուք լինեք իմ մտերիմը, և առավել ևս կարևոր չէ՝ կկարողանա՞ք երբևէ հատուցել իմ արածի դիմաց, թե՞ ոչ: Միակ նախապայմանն այն է, որ դուք ինքներդ, անձամբ ինձ ձեր բարեկամը համարեք: Այդ պահից սկսած՝ ես ձեր հոգսն ու անհանգստությունը կվերցնեմ իմ ուսերին՝ բնավ չհետաքրքրվելով՝ հարու՞ստ եք, թե՞ աղքատ, հզո՞ր եք, թե՞ անզոր:
Աշխարհում ոչ ոք չի կարող խանգարել ինձ՝ ամոքելու ինձ դիմած մարդու վիշտն ու կարգավորելու նրա ձախողությունները, պարգևելու մայրության այն երկնային բերկրանքը, որին սպասում է յուրաքանչյուր ընտանիք:
Իսկ ո՞րն է դրա հատուցումը… Պարզապես մարդկային անկեղծ բարեկամությունը, երախտապարտ հայացքները և «Արամ ջան» հարգալից, ջերմ դիմելաձևը:
Ես բոլորին՝ մեծատուն թե անապահով, հզոր թե թույլ, դիմավորում եմ նույն ուրախությամբ ու սիրալիրությամբ: Իմ աշխարհում արհամարհանքն անելիք չունի:
Իմ զորության գաղտնիքներից մեկն էլ այն է, որ ես ունակ եմ կյանքի յուրաքանչյուր հարվածից ու բարդ փորձությունից իմաստության դասեր քաղել։ Անգամ բժշկական ամենածանր իրավիճակներում ես փնտրում և գտնում եմ այն լույսի հատիկը, որն օգնում է փրկել ու առաջ շարժվել։ Ինձ համար չկա այլ օրենք, քան իմ սեփական խիղճը, բժշկական երդումն ու բարոյական սկզբունքները, և ես ենթարկվում եմ միայն իմ Աստծուն:
Ես երբեք իմ բարեկամներին դժբախտության մեջ մենակ չեմ թողնում: Փոխարենը՝ կատարելապես տիրապետում եմ բանակցության և մարդկային հոգեբանության արվեստին:
«Երբե՛ք չբարկանաք, երբե՛ք չսպառնաք. ստիպե՛ք մարդուն, որ ինքնուրույն հանգի ճիշտ եզրակացության»,- սա է իմ խորհուրդը պրակտիկայում և կյանքում: Այդ արվեստի հիմնական կանոնն է՝ անտեսել սպառնալիքն ու վիրավորանքը, կարողանալ «ձախ այտը դեմ տալ, երբ աջին են խփում»:
Ես երբեք թույլ չեմ տալիս, որ ուրիշները կարդան իմ մտքերը: Չեմ զայրանում, վիրահատարանում թե ընդունարանում միշտ ապավինում եմ անհերքելի տրամաբանությանն ու սառնասրտությանը: Իմ մասնագիտական բնազդն ու բանականությունը թույլ են տալիս կանխատեսել իրադարձությունները, վայրկենապես ըմբռնել շուրջս կատարվողն ու տեսնել դրա հետևանքները: Ես մարդկանց փրկում եմ փորձանքից և օգնում, որ աշխարհ գա նոր, անմեղ կյանքը. դա է իմ կոչումը:

Արամ ՍԱՐԳՍՅԱՆ

Մանկաբարձ-գինեկոլոգ
Դիտվել է՝ 206

Մեկնաբանություններ