«Մենք չենք կարող հարվածել ԱՄՆ-ի տարածքին, ուստի կհարձակվենք տարածաշրջանում նրանց բազաների վրա: Մենք չենք հարձակվում Պարսից ծոցի մեր եղբայրների վրա, մենք չենք հարձակվում մեր հարևանների վրա: Մենք հարձակվում ենք ամերիկյան թիրախների վրա, դա ակնհայտ է»,- հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին:               
 

Ցեղասպան հասարակությունը

Ցեղասպան հասարակությունը
19.12.2025 | 12:04

Այս տարվա հունվարին Նիկոլ Փաշինյանը մի քանի հայտարարություն արեց, որով հարցականի տակ դրեց Հայոց ցեղասպանության պատմական փաստը: Դա կոչվում է ժխտողականություն, և այդ երևույթը պատժելի է օրենքով: Այնուհետև զարգացնելով ձեռք բերված «կարևոր» հանգրվանը, Նիկոլն առանց քաշվելու հայտարարեց, որ արցախահայության դեմ իրականացված էթնիկ զտումների ու ցեղասպանական գործողությունների հարցում ինքը համաձայնություն է եկել ոճրագործությունն իրականացրած երկրի առաջին դեմքի հետ:

Հիմա հարց եմ տալիս, այս ամենից հետո, որևէ փաստաբանական խումբ, Նիկոլ Փաշինյանի կողմից ստորացված դատավորներ, գիտնականների խումբ, ցեղասպանությունը վերապրած սփյուռքահայերի միասնական արձագանք քրեական գործերի տեսքով տեսա՞ք կամ լսեցի՞ք:

Ո՛չ:

Դուք որևէ արձագանք լսեցի՞ք Հայոց ցեղասպանության թանգարանի գիտխորհրդից կամ տնօրինությունից՝ ժխտողականության ու ցեղասպանական գործողություններում հանցակցության դրվագները դատապարտելու համար:

Ո՞վ հրաժարական ներկայացրեց իր սկզբունքային դիրքորոշումն այդ կերպ արտահայտելու համար:

Ոչ մեկը:

Քար լռություն ու համակերպում:

Հիմա մի զարմացեք, որ կանխորոշված ելքով պատերազմ սպասարկելու համար իշխանության բերված Նիկոլն ու հազարավոր հայ զինվորների ու սպաների դեպի ստույգ մահը տարած այս բանդան, մարսել է Հայոց ցեղասպանության ժխտումը, էթնիկ զտումների մեջ բացահատ հանցակցությունը, իսկ շուտով կկատարի մյուս հանձնարարականը՝ Մայր Աթոռում թավշյա գարշահոտություն տարածելու համար:

Հայաստանյան ու սփյուռքահայ հասարակությունների կողմից այս լուռ համակերպումը զազրելի ու սրբապիղծ գործելաոճի հանդեպ կոչվում է մեկ բառով՝ հանցակցություն: Այստեղ որևէ հերքում ու արդարացում չի կարող լինել ու հենց սա է հանդիսանում արժանապատվությունից զուրկ ու համակերպվող հասարակության որակների ցնցող ցուցանիշը: Իսկ դա սովորական հանցակցություն չի, այն սերունդների աննկարագրելի տառապանքն ու ինքնազոհությունը պղծելու, ոճրագործին արդարացնելու ու առանց խորշելու ցեղասպանություն իրականացնելու մեջ մասնակցելու հանցակցություն է:

Լոտոների ու սերիալների վրա աճած մեր հասարակությանը ներկայումս առատորեն կերակրում են ֆեստիվառներով ու հրավառությամբ, քանզի այդ հասարակության ներկայացուցիչները չունեն բարոյականության ու սկզբունքայնության սանդղակներ ու կգերադասեն հրճվալից հայացքներով սեղմել ցեղասպանի ձեռքն ու անձամբ դառնալ ցեղասպան։

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 5562

Մեկնաբանություններ