Միացյալ Նահանգները չի բացառում Իրանի դեմ ռազմական գործողությունը, որը, ըստ Վաշինգտոնի, կլինի կանխարգելիչ։ «Կարծում եմ՝ իմաստուն և խելամիտ է կանխարգելիչ կերպով խափանել տարածաշրջանում տեղակայված հազարավոր ամերիկյան զորքերի և օբյեկտների, ինչպես նաև մեր դաշնակիցների վրա հարձակումը։ Հուսով եմ՝ բանը դրան չի հասնի»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Էրդողանի և Ալիևի նկատմամբ «վասալային» վարքագիծ դրսևորող անձը չէր կարող այլ դիրքորոշում ունենալ, քան հաճոյանալ նրանց

Էրդողանի և Ալիևի նկատմամբ «վասալային» վարքագիծ դրսևորող անձը չէր կարող այլ դիրքորոշում ունենալ, քան հաճոյանալ նրանց
29.08.2025 | 10:14

Ինչպես և ակնկալվում էր, Նիկոլ Փաշինյանը ևս միացավ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից Հայոց Ցեղասպանության փաստը ճանաչելու դատապարտման գործին։

Այս պահին Նեթանյահուի հայտարարությունը դատապարտել է Թուրքիան, իսկ Փաշինյանն ասել է հետևյալը, որը ավելի զազրելի է, քանի ուղիղ դատապարտելը․

«...Ակնհայտ է, որ Նեթանյահուի հայտարարությունը որևէ կապ չունի ոչ Հայաստանի Հանրապետության ու ոչ ժողովրդի, ոչ հայ ժողովրդի շահերի հետ...»։

Այս միտքը հանգիստ կարող էր ասել Թուրքիայի նախագահը, բայց ո՛չ Հայաստանի ղեկավարը։

Իհարկե պարզ է, որ Էրդողանի և Ալիևի նկատմամբ «վասալային» վարքագիծ դրսևորող անձը չէր կարող այլ վարքագիծ ունենալ, քան հաճոյանալ նրանց:

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4398

Մեկնաբանություններ