«Իմ կարծիքով՝ Հայաստանի Հանրապետությունում արդարությունը կամ արդարադատությունը հասանելի է էլիտաներին, միայն էլիտաներին, նրանք, ովքեր ունեն փող, նրանք ովքեր ունեն կապեր»:
Սա ասել է Նիկոլ Փաշինյանը, ում կառավարության նախաձեռնությամբ իրավաբանական օգնության սահմանադրական իրավունքի առանցքը կազմող փաստաբանական ծառայությունների հարկային ռեժիմը խստացվեց (մոտ 7 անգամ ավելացվեց հարկային բեռը)` հանգեցնելով այդ ծառայությունների թանկացմանը:
Արդյունքում՝ հասարակ քաղաքացիների համար արդարադատությունն էլ ավելի թանկացավ:
Վարազդատ Հարությունյան