Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Միություն և ազատություն

Միություն և ազատություն
22.08.2026 | 10:40

Հայաստանում ամբողջ թափով գործում է զանգվածային քաղաքական բռնաճնշումների մեքենան։
Կուսակցական առաջնորդներ և գործիչներ Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի, Ավետիք Չալաբյանի, Արմեն Աշոտյանի, Խաչիկ Գալստյանի, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսներ Միքայել Աջապահյանի և Բագրատ Գալստանյանի անունները հսկայական սառցաբեկորի լոկ գագաթն են այն երկար ցուցակում, ովքեր մեկուսացվել են հասարակությունից և հալածվում են ընդդիմադիր գործունեության համար։ Անօրինականության միակ պատվիրատուն ու կարգավարը ՔՊ-ի ձևավորած գործադիր իշխանությունն է։ Իշխող վարչախումբը չի էլ փորձում իրավական հիմքեր փնտրել քաղաքական ընդդիմության դեմ գործեր հյուսելիս, քանի որ նրանց մեղավորության ապացույցներ չկան։ Փոխարենը` «արդարադատության իրականացում» կոչվող շարժը այլասերել և դարձրել են ահաբեկման ու քարոզչության գործիք. քննիչները, դատախազները և, հազվագյուտ բացառությամբ, դատավորները հլու-հնազանդ կատարում են վերևի յուրաքանչյուր անիրավ ցուցում։ Ավելին, համակարգն իր նախաձեռնությամբ ծայրահեղ դաժանություն է դրսևորում զոհերի հանդեպ՝ փորձելով մարդկանց կոտրել հոգեբանորեն և ֆիզիկապես։ Հայաստանի ուժային կառույցները դավաճանել են անկախ ինստիտուտի իրենց սահմանադրական կարգավիճակը, սերտաճել են գործադիրի հետ, դարձել նրա կցորդը և հանձն առել դահիճի դեր։
Այս իրավիճակում ընդդիմության ու հասարակության առողջ շերտերի բարոյական պարտքն է` ճանաչել խորհրդարանական միասնական ընդդիմության առաջնորդությունը և աջակցել նրան ըստ հայտնի բանաձևի` «Միութիւն ի կարեւորս, ազատութիւն ի տարակուսելիս, եւ սէր յամենայնի»։

Արա ՍԱՀԱԿՅԱՆ
Դիտվել է՝ 666

Մեկնաբանություններ