Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Գույքահարկը կբարձրանա՞

Գույքահարկը կբարձրանա՞
09.12.2016 | 01:05

2017-ից նախատեսվում են գույքահարկի բարեփոխումներ: «Բարեփոխում» բառն ինքնին արդեն վախեցնող է, քանի որ յուրաքանչյուր բարեփոխումից հարկային դաշտում գումարներ են ավելանում:

Ինչպես ասում են՝ մարդկանց աչքը վախեցած է: Բայց և այնպես, սա կառավարության երեկվա որոշումն է. կբարձրանա՞ գույքահարկի չափը, թե՞ ոչ, այս պահին դժվար է ասել, քանի որ խոսքը չօգտագործվող գույքի նկատմամբ հարկային փոփոխությունների մասին է:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2535

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ