Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Իրերը մարդիկ չեն, որ ընկնեն մոռացության քնով

Իրերը մարդիկ չեն, որ ընկնեն մոռացության քնով
02.10.2026 | 20:44


Հագուստները պահում են հիշողությունները, ծանոթ վայրերը պահում են կարևոր դրվագների ամեն մի վայրկյանն ու ակնթարթը։ Պահում ու վերադարձնում են այնպես, ինչպես պահ է տրվել իրենց։
Քամիները պահում են անցած ծանոթ բույրերը, բերում, տեղ են հասցնում ճիշտ հասցեով ու հանձնում հենց հասցեատիրոջը։ Ծանոթ հոտերը կարողանում են անվնաս վերադարձնել ամեն մի իրադարձություն՝ նույն գույներով ու նախշերով։
Միայն մարդիկ են, որ մոռանում են ամեն ինչ։ Միայն մարդիկ են, որ չեն լսում հիշողության ձայնը։
Միայն մարդիկ են, որ ասում են՝ եղածն անցել է, անցել է ու գնացել։
Միայն մարդիկ են, որ հեռանում են։ Միայն մարդիկ են, որ մոռանում են։
Ու միայն մարդիկ են կարծում, թե կմոռացվի։
Իրերը մարդիկ չեն, որ ընկնեն մոռացության քնով ու խռմփացնեն անհոգ։
Նրանք քուն չունեն։ Նրանց հիշողության աչքերը բաց են գիշերուզօր, նրանք չոր ու ապահով տեղում են պահում երջանկության գույները, և ոչ մի աշուն տերևաթափ չի անում նրանց...
Ու մինչ մարդիկ զբաղված են գրել-ջնջելով, իրերը լուռ սպասում են մարդկանց վերադարձին։

Ժաննա Հայրապետյան
Դիտվել է՝ 782

Մեկնաբանություններ