ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրենսդիրները չորեքշաբթի աջակցել են բանաձևին, որը նպատակ ունի ստիպել նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել Իրանի դեմ հարվածները։ Սա չորրորդ դեպքն է, երբ օրենսդիրները փորձում են սահմանափակել Թրամփի լիազորությունները Իրանի հարցում։ «Այն, ինչ արել է Թրամփը, դառնում է ավելի ու ավելի անընդունելի»,- ասել է Ներկայացուցիչների պալատի անդամ Ջարեդ Հաֆմանը։ Այժմ բանաձևը պետք է ներկայացվի Սենատի քննարկմանը։               
 

Իրանում էներգետիկ ճգնաժամ է սկսվել

 Իրանում էներգետիկ ճգնաժամ է սկսվել
24.12.2024 | 21:44

Իրավիճակը հանգեցնում է էլեկտրաէներգիայի պիկային պահանջարկի շրջանում մոտ 15 հազ. ՄՎտ պակասորդի։ Էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումները լուրջ խնդիրներ են ստեղծում արդյունաբերության և քաղաքացիների համար։

Որոշ մարզերում բազմաթիվ գործարաններ և պետական կառույցներ դադարեցրել են աշխատանքը, իսկ դպրոցներն անցել են հեռավար ուսուցման:

Նավթով հարուստ Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներում ներդրումների բացակայությունը հանգեցնում է էներգամատակարարման կասեցումների, իսկ արդյունաբերական և բնակելի տարածքներում էլեկտրաէներգիայի անջատումները ստեղծում են տնտեսական և սոցիալական խնդիրներ:

Հաշվարկների համաձայն՝ Իրանում էլեկտրաէներգիայի անջատումները հանգեցնում են արդյունաբերական արտադրության տարեկան կորուստների՝ 5-8 մլրդ ԱՄՆ դոլարի սահմաններում:

Ստեղծված իրավիճակում Իրանը տեսանելի ապագայում էլեկտրաէներգիայի ներկրման նոր հնարավորություններ է փնտրելու, հատկապես՝ իր հյուսիսային նահանգների համար, որոնք ավանդաբար առանձնանում են էլեկտրաէներգիայի պակասորդով։

Ահա թե ինչու Երևանի համար այսօր այդքան կարևոր է որպես աշխարհատնտեսական առաջնահերթություն սահմանել Իրան-Հայաստան նոր էլեկտրահաղորդման գծի կառուցումը` հասցնելով էլեկտրաէներգիայի մատակարարումները 400-ից 1200 ՄՎտ-ի:

Այսօր, երբ Ադրբեջանը գտնվում է էլեկտրաէներգիայի արտահանման կտրուկ կրճատման պայմաններում (այս տարվա հունվար-նոյեմբերին՝ 55%-ով), Հայաստանի համար լավ հեռանկարներ են նշմարվում՝ տարածաշրջանում սեփական էներգետիկ դերակատարությունը ամրապնդելու տեսանկյունից:

Մնում է գլխավորը՝ լրջորեն զբաղվել էներգետիկ դիվանագիտությամբ։

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 7532

Մեկնաբանություններ