Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 

Հայաստանը մնում է ավիացիոն անբավարար վերահսկողություն ունեցող երկրների շարքում

Հայաստանը մնում է ավիացիոն անբավարար վերահսկողություն ունեցող երկրների շարքում
10.06.2025 | 11:05

Հունիսի 3-ին Եվրոպական հանձնաժողովը հրապարակեց ավիացիոն «սև ցուցակի» թարմացված տարբերակը՝ վերահաստատելով հայկական ավիափոխադրողների թռիչքների արգելքը ԵՄ օդային տարածք:

Հայաստանը մնում է ավիացիոն անբավարար վերահսկողություն ունեցող երկրների շարքում՝ Աֆղանստանի, Լիբիայի, Սուդանի և «երրորդ աշխարհի» մի շարք այլ պետությունների հետ միասին։

Այս իրավիճակը ցույց է տալիս եվրաինտեգրման վերաբերյալ Երևանի պաշտոնական հռետորաբանության և պետական կառավարման իրական ցուցանիշների միջև հսկայական ինստիտուցիոնալ տարբերությունը:

ԵՄ ձևակերպումը շատ կոնկրետ է. «թռիչքների անվտանգության անբավարար վերահսկողություն»:

Հայկական ավիացիայի համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին մնում է ԵՄ նորմերի հետ իրական ներդաշնակեցման կարևորագույն ինդիկատոր:

Այն պայմաններում, երբ պաշտոնական Երևանը եվրաինտեգրումը հայտարարում է որպես քաղաքակրթական ընտրություն, Բրյուսելից եկող նման ազդանշանները պետք է ընկալվեն ոչ թե որպես տեխնիկական դիտողություն, այլ որպես համակարգային նախազգուշացում:

Վահե ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 6045

Մեկնաբանություններ