ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրենսդիրները չորեքշաբթի աջակցել են բանաձևին, որը նպատակ ունի ստիպել նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել Իրանի դեմ հարվածները։ Սա չորրորդ դեպքն է, երբ օրենսդիրները փորձում են սահմանափակել Թրամփի լիազորությունները Իրանի հարցում։ «Այն, ինչ արել է Թրամփը, դառնում է ավելի ու ավելի անընդունելի»,- ասել է Ներկայացուցիչների պալատի անդամ Ջարեդ Հաֆմանը։ Այժմ բանաձևը պետք է ներկայացվի Սենատի քննարկմանը։               
 

Մեծ Պահք

Մեծ Պահք
24.02.2026 | 11:34

Օրվա ընթերցում

«Որդյա՛կ, եթե իմ պատգամներն ու պատվիրաններն ընդունես և պահես դրանք հոգուդ մեջ, իմաստությունը պիտի հաճելի լինի քո ականջին, սիրտդ պիտի հաճույք գտնի գիտության մեջ և դրանք իբրև խրատ, պիտի ավանդես որդուդ։

Արդարև, եթե իմաստությունը քեզ մոտ կանչես և ձայնդ մտքի հանճարին ուղղես, փնտրես այն ընտիր արծաթի նման և ինչպես գանձ որոնես այն, այն ժամանակ կհասկանաս Տիրոջ երկյուղը, և դու կգտնես Աստծու գիտությունը։

Տերն է տալիս իմաստությունը և նրանից են բխում գիտությունն ու հանճարը. նա է արդարների համար փրկություն վերապահում և հովանի լինում նրանց ընթացքին, նա է պահպանում արդարների ճանապարհը և հաստատ դարձնում իրենից երկյուղ կրողների ուղին։

Այն ժամանակ կհասկանաս արդարությունն ու իրավունքը և բոլոր շավիղներդ կուղղես դեպի բարին։

Եվ երբ իմաստությունը մտնի սրտիդ մեջ և գիտությունը ախորժելի լինի հոգուդ, այն ժամանակ բարի խոհերը պիտի զգուշացնեն քեզ և արդար մտքերը քեզ պիտի պահպանեն, որպեսզի փրկություն գտնես չար ճանապարհից և նենգախոս մարդուց։

Առակաց 2։ 1_12

Դիտվել է՝ 3136

Մեկնաբանություններ