Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Թուրքիան փորձում է իր ազդեցության տակ գցել հայ երիտասարդությանը և հեռացնել ազգային շահի գիտակցումից

Թուրքիան փորձում է իր ազդեցության տակ գցել հայ երիտասարդությանը և հեռացնել ազգային շահի գիտակցումից
18.10.2026 | 15:14

Հայաստանի և Թուրքիայի ուսանողների փոխանակման հայտարարված պետական նախաձեռնության առումով մտահոգություն են հայտնել Հայաստանի ընդդիմադիր կառույցները, նշելով, թե Թուրքիան փորձում է այդկերպ իր ազդեցության տակ գցել հայ երիտասարդությանը և հեռացնել հայկական ազգային շահի գիտակցումից։

Իրականում հայ դպրոցականներին և ուսանողներին Թուրքիայում կրթվելու և, բնականաբար, թուրքական ազդեցության դաշտ տանելու նախաձեռնությունները նոր չեն։ Ուղղակի հիմա այդ մասին հայտարարվում է, իսկ մինչ այժմ չի հայտարարվել։

Օրինակ, Աշոտ Բլեյանի «Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը» տասնյակ տարիներ իր դպրոցականներին ուղարկում է Ստամբուլ՝ ամենամյա կրթական ճամբարներ։ Թե այնտեղ ինչ ծրագրով են երեխաները կրթվում, ինչ և ում ազդեցության տակ են ընկնում, ինչ գաղափարներ են ներարկվում հայ երեխաների գլուխներում՝ կարող ենք ենթադրել։

Ակնհայտ է, որ Բլեյանի երբեմնի աշակերտներից շատերը հիմա ՀՀ կառավարությունում են և մերժում են Արցախը, ծաղրում են Հայ Եկեղեցին, Հայոց պատմությունը համարում են կեղծիք։ Ճիշտ նույնկերպ, ինչպես թուրքական պետական քաղաքականությունը և քարոզչությունն է։

Այդ մասին նախորդ ավելի քան 10 տարիներին անընդհատ խոսել եմ, բայց այն ժամանակ դա մոդայիկ թեմա չէր։

Հիմա մոդայիկ է։

Ուղղակի հիմա Հայաստանի կառավարությունն այլևս կարիք չի զգում թաքուն պահելու իր թուրքահպատակ լինելը և հայտարարում է հայ աշակերտների, ուսանողների ուղեղները լվանալու նախագծերի մասին։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 640

Մեկնաբանություններ