ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հոգսը, Նոքսը և Ջեյ Դի Վենսը

Հոգսը, Նոքսը և Ջեյ Դի Վենսը
09.02.2026 | 19:15

Այն, ինչ հիմա կատարվում է նախագահականի առջև, հիշեցնում է «Նվագախմբի տղաները» ֆիլիմի հայտնի դրվագը, երբ գնդապետ Նոքսի դիմավորման արարողության ժամանակ ցնցոտիավոր երաժիշտներին թաքցնում են այն օրերի «ժողջանի» թիկունքում:

Հիմա Վենսը եկել է Հայաստան և եթե հայ ժողովրդի հոգսերի համար է եկել, ուրեմն այդ ժողովրդի մի մասի խնդիրը գոնե տեսնելու ցանկություն պետք է ունենար: Եթե Հայաստանի իշխանությունները Վենսին Հայաստանի ժողովրդի խնդիրներն են ներկայացնելու, ուրեմն պետք է ամեն ինչ անեին, որ այդ ժողովրդի ձայնը լսվեր:

Բայց դե լույսի «ստոլբին» էլ հասկանալի է, որ ոչ Վենսի ցավն է կտրվել, ոչ էլ Փաշինյանին է պետք, որ մարդկանց ձայնը լսվի ու տեղ հասնի: Ոչ առաջինին, ոչ էլ վերջինին Հայաստանի ու հայ ժողովրդի հարցը չի հուզում. մեկը աշխարհաքաղաքական խնդիր է լուծում մեր երկրի հաշվին, մյուսն իր իշխանությունը պահելու ու վերարտադրվելու հարցն է լուծում:

Թե չէ, ինչպես կասեր արդեն «Սարոյան եղբայրները» ֆիլմի հերոսը. «... սոված մանուկներ, գաղթական ժողովուրդ ...»:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 3528

Մեկնաբանություններ