Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Երկու պատերազմների միջև ընկած ժամանակահատվածը կտևի այնքան, որքան կողմերն ի վիճակի կլինեն պահպանել ուժերի հավասարակշռություն

Երկու պատերազմների միջև ընկած ժամանակահատվածը կտևի այնքան, որքան կողմերն ի վիճակի կլինեն պահպանել ուժերի հավասարակշռություն
27.07.2026 | 12:13

Խաղաղությունն ընդամենը երկու պատերազմների միջև ընկած ժամանակահատվածն է։

Այդ ժամանակահատվածում ով լավ պատրաստվեց, պատերազմում նա էլ կհաղթի։

Խաղաղություն գոյություն չունի, այն ընդամենը երկու վիճակների միջև համեմատաբար առավել հանդարտ վիճակն է, այն էլ` ժամանակավոր։

Խաղաղություն չկա, որովհետև մարդու էությունն է այդպիսին, ու այն փոխել հնարավոր չէ։ Մարդը ձգտում է իշխանության ու դա հնարավոր չէ փոխել, հանել նրա բնության միջից։ Եվ բոլոր պատերազմների հիմքում իշխելու կամքն է։

Իսկ մնացածը խաբեություն է, իռացիոնալ մտածողության հետևանք, ինչը որպես կանոն ավարտվում է մե՜ծ ողբերգությամբ։

Երկու պատերազմների միջև ընկած ժամանակահատվածը կտևի այնքան, որքան կողմերն ի վիճակի կլինեն պահպանել ուժերի հավասարակշռություն, իսկ երբ դա խախտվեց, դոմինանտող կողմը ձգտելու է գերիշխանության։

Սա՛ է մարդկային բնույթը, ու դա երբեք չի փոխվելու։

Արա Լ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2401

Մեկնաբանություններ