Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Այս ընտրությունը Նիկոլի կանոններով խաղի մեջ մտնելու և նրան հաղթել փորձելու պրոցես է

Այս ընտրությունը Նիկոլի կանոններով խաղի մեջ մտնելու և նրան հաղթել փորձելու պրոցես է
20.03.2026 | 14:37

Աշխարհի պատմության մեջ ընդամենը 4-5 դեպք կա, երբ երկրի ղեկավարը, 2 ժամկետ կառավարելուց հետո, երկար դադար տալով, նաև որոշ ժամանակ հետապնդվելուց և նստելուց հետո, նորից իշխանության է եկել:

Այս պահին աշխարհում միակ դեպքը Լուլան է՝ Բրազիլիայի ներկայի նախագահը:

Բոլոր նման դեպքերում այդ մարդիկ սոցիալական կառավարման կողմնակից և մարդկանց մեծ զանգվածների աջակցություն վայելող դեմքեր են եղել՝ հեղափոխական կամ դրա կերպարում:

Քաղաքական պրոցեսները, անկախ ազգային, պատմական և աշխարհագրական առանձնահատկություններից, աշխարհի բոլոր անկյուններում միևնույն տրամաբանության մեջ են զարգանում:

2026-ի ընտրությունները ուղղակի սովորական և հերթական ընտրություններ չեն: Սա ավելի բարդանում է այնքանով, որ այս ընտրությունը նիկոլի կանոններով խաղի մեջ մտնելու և նրան հաղթել փորձելու պրոցես է, ինչը շատ քիչ հավանական է, հատկապես, երբ վերջինիս կանոներով խաղի մեջ մտնողները առանձնապես ստրատեգիական մտածողություն չունեն:

Հեղափոխությունը, որն հիմա իշխանափոխության ամենաիրատեսական տարբերակն է, որբ է մնացել, քանզի դրան հավատացող և այդ ուղղությամբ աշխատող առաջնորդը հիմա հանիրավի կալանավորված է: Մնացյալը, քանի դեռ նիկոլի խաղի կանոններով կփորձեն նրանից իշխանություն վերցնել, իր համար առանձնապես մտահոգության առարկա չեն լինի, քանզի խաղն իր ամբողջական վերահսկողության տակ է:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 3876

Մեկնաբանություններ