Մոսկվան ցանկանում է, որ Ղարաբաղի հարցը քննարկելիս ավելորդ անգամ հղումներ չարվեն Ռուսաստանին՝ ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Միակ բանը, որ ցանկանում է նախագահ Պուտինը, և ինչ ցանկանում է Ռուսաստանը, այն է, որ այս հարցը քննարկելիս մեզ ավելորդ անգամ չհիշատակեն»,- ընդգծել է Պեսկովը:               
 

«Ռուսական արջը» բարձրացրել է թաթը

«Ռուսական արջը» բարձրացրել է թաթը
06.04.2026 | 11:23

2018-ից հետո այդ երկիրը, կարծես թե, մեր նկատմամբ անտարբեր էր։ Երբեմն՝ «Հայաստանի գործն է»։ Մերոնք էլ հանգիստ, առանց ուղեղներին դույզն իսկ զոռ տալու, իրենց գործն էին անում, Ռուսաստանին հավերժ բարեկամության մասին հավաստիացումներ տալով՝ ձգվում էին դեպի Եվրոպա, ԱՄՆ, Թուրքիա ու Ադրբեջան։ Կարծում էին, թե, իրոք, Հայաստանի գործն է։ Իսկ Ռուսաստանը հանգի՜ստ նայում էր։

Իսկ մեր անմեղսունակ վարչապետը իրեն լուրջ խաղացողի տեղ էր դրել ու խաղում էր, երբեմն՝ ուրախությունից թռչկոտելով, թե՝ իմ դեմ խաղ չկա․․․ Մինչև 2026 թ․ ապրիլի 1․․․

Մեկ էլ, մտքովն անցավ, զանգել Պուտինին, թե՝ արի հանդիպենք։ Ուզում էր սրան ևս մեկ անգամ, իր կարծիքով, ֆռռացնել։ Եվ Պուտինը չառարկեց։

Իրավն ասած, լավ կլիներ՝ առարկեր։ Ես չէի ուզենա, որ մեր երկրի ղեկավարը երբևէ այդպիսի ստորացման ու ծաղրի ենթարկվեր։

Անպատրաստ, անակնկալի եկած, հաճախ՝ զրուցակցից հայացքը փախցնելով, ձեռքերի նյարդային շարժումներով, փողկապի հետ ջղային խաղալով, շփոթված․․․

Փաշինյանի նման պահվածքը հոգեբաններին և, ինչու չէ, նաև՝ հոգեբույժներին վերլուծության առատ նյութ տվեց։

Բայց հիմա դա չէ իմ խնդիրը։ Ես այդ մասին վաղուց գիտեի՝ մինչև 2018-ը։

Աձամբ ինձ, և, կարծում եմ, շատերի համար, հենց հանդիպման սկզբից ակնհայտ էր, որ իրար դիմաց են նստել բոլորովին տարբեր քաշային կարգերի խաղացողներ, և թեթևի համար պարտությունն անխուսափելի է: Պուտինը անկյունից-անկյուն էր քշում պատահաբար մրցասպարեզում հայտնված սիրողականին, իսկ սա քիչ էր մնում աղաչեր․ թե՝ մի խփի, հա՞․․․

Պուտինը, կարծես թե, Նիկոլին խղճում էր, կործանիչ հարվածներ չէր հասցնում։ Եվ, այդ հանդիպումից անփորձանք Հայաստան վերադրաձածը մտածում էր, որ ամեն ինչ հարթ անցավ:

Բայց նա, իհարկե, չէր սպասում՝ կործանում խոստացող հարվածները հետևելու են հանդիպման հաջորդ օրն իսկ․«ռուսական արջը» բարձրացնելու էր թաթը:

Պավել Նազարյան

Դիտվել է՝ 299

Մեկնաբանություններ