Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Մեզ շարունակ պարտադրում են ներկայացում, որը դիտել ես բնավ չեմ ցանկանում

Մեզ շարունակ պարտադրում են ներկայացում, որը դիտել ես բնավ չեմ ցանկանում
26.04.2026 | 16:21

Շատերը, անկախ իրենց ցանկությունից ու կամքից, քննարկում են «Քանդենք պետությունը» կուսակցության բեմադրած թատրոնը։ Թատրոնը բեմադրվում է բովանդակությունը ոչնչացնելու համար, քանի որ բովանդակային դաշտում ասելիք չկա։ Ով ինչ ուզում է՝ ուտի, ով ոնց ուզում է՝ պարի, ինձ բացարձակ չի հուզում։

Բայց ինձ հուզում է այն, որ մեզ շարունակ պարտադրում են ներկայացում, որը դիտել ես բնավ չեմ ցանկանում։ Դրան 2 լուծում կա՝ կամ առհասարակ ոչինչ չդիտել ու ոչնչի չհետևել, կամ էլ փորձել բովանդակություն ստեղծել ու քննարկման որակը փոխել։ Ինձ թվում է՝ «Քանդենք պետությանը» իրապես հեռացնել ցանկացող ուժերը պետք է նոր որակի քննարկում բացեն դաշտում, որպեսզի ընտրողն ուզենա հետևել քաղաքականությանը ու գնալ քվեարկության հունիսի 7-ին։ Հիշեք՝ եթե ընտրողների 60-70%-ը գնա ընտրության, Ալիևի մարդը մնալու շանս չունի:

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 6340

Մեկնաբանություններ