ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային աշխատող քաղաքականություն

Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային աշխատող քաղաքականություն
30.04.2026 | 15:57

Ադրբեջանական իշխանությունը և, հատկապես, իրենց հոգևոր առաջնորդը դարձել են պրիմիտիվության աստիճանի կանխատեսելի։ Երբ հայտնի դարձավ, որ Ստեփանակերտում ոչնչացրել են Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցին, ակամա մտքովս անցավ, որ հիմա էլ շրջանառության մեջ կդնեն, թե իբր ապօրինի կառույց է՝ «կադաստրի թուղթ չունի»։ Ցավոք, ենթադրությունս հիմնավորվեց։

Սա ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային աշխատող քաղաքականությունն է, իսկ աշխատող է, որովհետև գործ ունեն զրո դիմակայման հետ։ Ստացվում է, որ իրենք կադաստրի թղթով են զավթել Հայաստանի տարածքները, ոչնչացրել դարերի պատմություն ունեցող սրբավայրերը, ամբողջովին էթնիկ զտումներ իրականացրել Արցախում և Նախիջևանում, ցեղասպանության դիմել Բաքվի, Սումգայիթի և այլ բնակավայրերի հայության նկատմամբ և այլն։

Ցինիզմն այն աստիճանի է հասել, որ ոչնչացրել են Արցախի Հանրապետության ողջ արխիվը և հիմա միամիտ տեսքով պատճառաբանում են, թե իբր կադաստրի թուղթ չկար, բա ինչ անեին...

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 4703

Մեկնաբանություններ