ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Հանձնարարել է տիկին Սողոյանին հեռացնել աշխատանքից

Հանձնարարել է տիկին Սողոյանին հեռացնել աշխատանքից
18.05.2026 | 16:02

Այս կինը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, ժողվարչապետին «օզվերինի» չափազանց մեծ դոզա տվեց:

Եվ փաշինյան նիկոլը կատաղեց, այսինքն, հայտնվեց իր բնական հոգեվիճակում:

Հետո պարզվեց, որ ավինյան տիկոյին հանձնարարել է տիկին Սողոյանին հեռացնել աշխատանքից, նրա պոլիկլինիկայի տնօրենին կանչել են քաղաքապետարան:

Դե, ավինյան տիկոն դա կանի, հո հերոսություն կամ նորմալ բան չէ, որ չհաղթահարի:

Կարծում եմ, տիկնոջը արժե մի քիչ հանգստանալ, ընտրություններից հետո կվերադառնա իր կոլեկտիվ՝ արդեն տնօրենի կարգավիճակում:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 8077

Մեկնաբանություններ