Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Սա ի՞նչ անմարդկային հայատյացություն է

Սա ի՞նչ անմարդկային հայատյացություն է
03.06.2026 | 16:12

Այսօր լրանում է Արթուր Օսիպյանի հացադուլի 16-րդ օրը։ Նա կալանավորված է Նիկոլ Փաշինյանին ընդամենը անհարմար հարց տալու համար։ Դրան ի պատասխան Փաշինյանն ասել էր. «Բա դու ինչի՞ չես զոհվել, այ համբալ»…

Հիմա ուզում եմ հասկանալ՝ քանի որ Փաշինյանի բախտը չի բերել, ու Օսիպյանը չի զոհվել, արդյոք նա փորձում է այս մարդուն ապօրինի կալանավորելով ու նրան հյուծման հասցնելո՞վ «լուծել» այս հարցը։ Չէ՞ որ իրենք Ալիևի հետ սովորաբար հայերի հետ կապված հարցերն այդպես են լուծում․․․

Սա ի՞նչ անմարդկային պահվածք է, սա ի՞նչ հայատյացության աստիճան է։ Քիչ է՞ր ձեզ, որ քարոզարշավի ժամանակ պաստառ պոկելու համար մարդուն ինքնասպանության հասցրիք, առհասարակ, կառավարման ընթացքում եղած մահերն ու կորուստները քիչ ե՞ն․․․

Կոպիտ եմ գրել, բայց մեղմ բառերի ժամանակը վաղուց անցել է։ Ազատ արձակեք Արթուր Օսիպյանին, քանի դեռ այդ մարդու առողջությանը մեծ վնաս չեք տվել։ Առանց այն էլ՝ զրկել եք իր տնից ու ծննդավայրից։

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 6167

Մեկնաբանություններ