Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Մկան խորհուրդը

Մկան խորհուրդը
16.09.2026 | 11:50

Հարուստ մի տնտես օրերից մի օր
Գոմում գողոնի հետք գտավ մկան
Ու թակարդ դրեց երկաթյա հզոր,
Որ բռնի ճարպիկ գողին անարժան։
Մուկը նկատեց մահը երկաթե,
Սոսկաց՝ հայացքը երկաթին հառած․
«Բայց մի՞թե արժեր այդքան խիստ դատել
Փշրանքի համար իր բույնը տարած։
Թակարդից ինքը հեռու կմնա,
Բայց գուցե ուրիշն ընկնի զարկի տակ․
Ֆերմայում հավ, կով ու ոչխար էլ կա,
Կդառնան հանկարծ անմեղ նահատակ»։
Ու տեղյակ պահեց թակարդի մասին
Մկնիկը հավին, ոչխարին, կովին․
Չէ՞ որ միշտ հաշտ էին ապրել միասին,
Հարկ էր, որ ազնիվ լիներ լիովին։
Հավը թե՝ «Ջա՛նըս, դա քո խնդիրն է․
Ինձ ի՞նչ, որ տերը թակարդ է դրել․
Թակարդի արժան լոկ հանցակիրն է․
Ես տիրոջ տված կուտն եմ լոկ կերել»։
«Ճիշտ է, բարեկա՛մ,- ոչխարն էլ ասաց․
Հո ես չե՞մ կերել ներսն ամբարածը,
Գոհ եմ իմ բաժնից՝ սիրով ինձ տրված,
Հարամ չեմ անի կերածս հացը»։
Կովը վերևից նայեց մկանը․
«Կերել ես, ախպե՛ր, դուրս արի տակից․
Քեզ համար է լոկ այդ հոգեհանը․
Զուր ես այդ մասին տեղյակ պահում ինձ»։
Խորհում էր մուկը՝ նստած իր բնում․
«Սա էլ՝ իմ արած բարության դիմաց,
Թող վարվեն այնպես, ինչպես կամենան․
Ես իմն արեցի, իրենցը մնաց»։
Այդ պահին երկար մի օձ ներս սողաց,
Թակարդի կողքով սահեց ինքնագոհ,
Բայց պոչը ծանր թակարդում մնաց,
Գալարվեց ցավից, ձգվեց երկայնքով,
Ու երբ ֆերմայի տիրուհին հանկարծ
Կերամանը լի՝ դռնից ներս մտավ,
Օձը, գլուխն իր քինոտ վեր պահած,
Նրա՛ն այս գործում հանցավոր գտավ․
Հարձակվեց թափով, խայթեց անհամբեր,
Կնոջ ճչոցից ներս վազեց տերը,
Բայց էլ ի՞նչ օգուտ․ եղածն եղած էր․
Սա էլ անիծյալ թակարդի խերը։
Տուժած տիրուհուն բուժելու համար
Արգանակ էր պետք․ մորթեցին հավին,
Սակայն փրկության էլ հնար չկար․
Թույնն արյան մեջ էր անցել լիովին։
Աստված թող պատժի ոխերիմ չարին,
Ոչ մի դեղ չօգնեց․ վիճակը վատ էր,
Հիմա էլ հերթը հասավ ոչխարին․
Ախըր հյուրերի թիվը շա՜տ-շա՜տ էր։
Փրկել չէր լինի․ մեռավ տիրուհին․
Կովը պատրաստ էր՝ հանց քելեխացու,
Ամեն ինչ արվեց լավ տեղը տեղին,
Կարգն էլ կատարեց գյուղի տիրացուն։
Նստած անկյունում՝ապշած ու տխուր,
Մուկը դիտում էր ողջ անցուդարձը․
«Չանսացի՜ն խոսքիս ընկերներս իզուր,
Եվ սա էր նրանց իսկական վարձը»։
Երբ չարիքն եկել, մտել է տունըդ,
Պետք չէ, որ իզուր մեղավոր փնտրես․
Չպայքարեցի՞ր՝ կտրելով քունըդ,
Մի օր էլ տեսար՝ ինքը գտավ քեզ։
Կարծում եմ՝ քիչ չէ թեկուզ այսքանը,
Որ լա՛վ իմանան՝ ասվածում ի՞նչ կա,
Ո՞վ է հասկանում աշխարհի բանը․
Էսօր՝ իմ, վաղը քո հերթն էլ կգա։

Հասմիկ ՎԱՐՈՍՅԱՆ
Դիտվել է՝ 194

Մեկնաբանություններ