Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Նոր խորհրդարանի մասին

Նոր խորհրդարանի մասին
11.08.2026 | 16:02

Կար 2 տարբերակ.

1. չգնալ խորհրդարան` հայտարարելով դրա դելեգիտիմ լինելու մասին, ձևավորել զուգահեռ արտախորհրդարանական ընդդիմադիր ավելի լայն միավոր ու շարունակել պայքարը հեղափոխական տրամաբանությամբ:

2. Վերցնել մանդատներն ու գնալ խորհրդարան:

2-րդ տարբերակի պարագայում բովանդակային աշխատանքից հրաժարվելը որևէ հիմնավորում չունի: Ընդդիմությունը պետք է ակտիվ աշխատի` օգտագործելով բոլոր պաշտոններն ու խորհրդարանական կառավարման հնարավոր ամբողջ գործիքակազմը: Այդ առումով և´ ԱԺ փոխնախագահի, և´ հանձնաժողովներում նախագահների պաշտոնները վերցնելն արդարացված է ու ճիշտ:

Քիչ են քաղաքական բանտարկյալների, այլ հետապնդվողների մասին բարձրաձայնումները, ինչը մտահոգիչ է` այդ մարդկանց շնորհիվ եք նաև այդ մանդատները ստացել: Կարծես թե ամբիոնից անուններ (ոչ միայն իր թիմակիցների) տվել է միայն Իշխան Սաղաթելյանը (եթե սխալվում եմ, ուղղեք):

Իրեն հարգող ցանկացած ընդդիմություն նման իրավիճակում որպես թիվ 1 խնդիր իր առաջ պետք է դնի իր պայքարի ընկերների ազատությանը հասնելը:

Այս առումով հույս ունեմ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում տեսնել ակտիվ աշխատող, քաղաքական հետապնդումների ու բռնաճնշումների դեմ արդյունավետ պայքարող, ինչպես նաև Բաքվում ապօրինի պահվող մեր հայրենակիցների իրավունքների մասին միջազգային կառույցների հետ որակյալ աշխատանք կատարող ընդդիմադիր թեկնածուի:

Վարազդատ Հարությունյան

Դիտվել է՝ 282

Մեկնաբանություններ