Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

Վտարեք նրան իշխանությունից, փրկեք Հայաստանը

Վտարեք նրան իշխանությունից, փրկեք Հայաստանը
07.04.2026 | 11:01

Օվերչուկը խոստանում է, որ դադարեցվելու են Հայաստանից Ռուսաստան ինքնաթիռային ուղիղ չվերթները։ Այսինքն՝ մեր «խապանչիները», պարզապես, զրկվելու են անխոչընդոտ Ռուսաստան մեկնելու և իրենց ընտանիքների համար մի կտոր հաց վաստակելու հնարավորությունից։

Բայց չէ՞ որ ամեն տարի այդ եղանակով Հայաստան են մտնում միլիարդավոր դոլարներ։ Եկամտի այդ աղբյուրի փակումով Գեղարքունիք մարզի հարգելի բնակիչներ, իմ հարազատ Ծովասարի սիրելի մարդիկ, սա ինչքանո՞վ է օգուտ ձեզ համար։ Այնպիսի ընտանիք լեռնային ոչ մի գյուղում չկա, որ «խոպանչի» հարազատ կամ բարեկամ չունենա։ Ախր, եթե դադրարի այդ «խոպանը», դուք սոված եք մնալու։

Եթե գազը թանկանա, ի՞նչ եք անելու։ Ինչպես իննսունական թվականներին ՀՀՇ-ն հայտարարում էր, թե թող չվախեցնեն․ միայն ջերմուկով ու պեռլիտով մենք կապրենք։ Ապրեցի՞ք․․․

Սոված ու ցուրտ տարիները, երևի, կհիշեք։

Ոմանք հռհռում են, թե՝ Նիկոլը «մատ» արեց Պուտինին։ Այդպիսի «մատ» ձեր Նիկոլը մինչև հիմա շատ է արել։ Արդյունքում մենք ստացել ենք տանուլ տված պատերազմ, հազարավոր զոհեր, հայաթափված Արցախ, հայ գերյալներ, մատաղ արված հազարավոր երիտասարդ կյանքեր, ներքին կյանքում բռնաճնշումներ, Սահմանադրության և օրենքների արհամարանք, երկրում բռնատիրության հաստատում, արտաքին հարաբերություններում կատարյալ անորոշություն և անորոշ ապագա։

Երկիրը, նիկոլական այդ «մատերի» արդյունքում հասել է անդունդի եզրին։ Եվս մեկ սխալ քայլ, ու արդեն հետդարձն անհնարին կդառնա։

Սիրելի ժողովուրդ, ուշքի գալու ժամանակն է։ Նույնիսկ, եթե ուզում եք իմանալ՝ ուշ է։ Նիկոլը ահագնացող արագությամբ և անշեղորեն երկիրը, հայոց պետականությունը, կարծանման է տանում։ Թույլ մի տվեք։ Վտարեք նրան իշխանությունից, փրկեք Հայաստանը։ Գոնե՝ հունիսի 7-ին քվեարկեք ընդդիմադիր որևէ ուժի օգտին։

Մարդի՛կ, մի հուսահատվեք։ Գնացեք ընտրության և մերժեք Նիկոլին։ Դա բոլորիս գործն է։ Յուրաքանչյուր անտարբեր մարդ, ով չի մոտենա քվեատուփին՝ երկրի անկումը խրախուսող ուժ է։ Մի արեք այդ բանը, եղեք ակտիվ։ Երկրի փրկությունը բոլորիս գործն է, բոլորիս պարտքը։ Մեր փոխարեն այն ոչ ոք չի անի։

Պավել ՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 4914

Մեկնաբանություններ