ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, որը հրապարակայնորեն Դրախտ ընկնելու ցանկություն էր հայտնել, կեղծավորաբար ներկայացել էր իբրև աշխարհի խաղաղարար, որը ցանկանում է աշխարհում վերջ տալ բոլոր պատերազմներին, հայտարարել, խոստացել էր, որ Ամերիկյան բանակը երկրից դուրս, այլ տարածաշրջաններում այլևս չի կռվելու, և ԱՄՆ-ն այլևս չի միջամտելու այլ երկրների ներքին գործերին, դատելով ամենից, շատ է սիրում «դժոխք» բառը, քանի որ օրերս հերթական անգամ սպառնացել է Իրանի տարածքը դժոխքի վերածել:
Սակայն, կարծում եմ, հենց ինքը կընկնի Դժոխք որպես Սատանայի ծառա, որպես սիոնիստական Իսրայելի վարչապետ, Սատանայի ծնունդ ու ծառա Բենիամին Նաթանյահուի և սիոնիստական Իսրայելի կամակատար գործիք:
Թեհրանը, ինչպես արդեն հայտնի է, մի քանի օր առաջ մերժել է հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը։ Թրամփն իր «Truth Social» սոցիալական ցանցում ապրիլի 4-ին կատարած գրառմամբ Իրանից պահանջել է մինչև ապրիլի 6-ը հրադադարի վերաբերյալ գործարք կնքել կամ բացել Հորմուզի նեղուցը, այլապես սպառնացել է Իսլամական Հանրապետության էներգետիկային ու կամուրջներին հզոր, պատմության մեջ չտեսնված հարվածով:
«Հիշում եք, ես Իրանին տասն օր ժամանակ տվեցի գործարք կնքելու կամ Հորմուզի նեղուցը բացելու համար,- գրել է նա:- Ժամանակը սպառվում է՝ 48 ժամ մինչ այն, երբ նրանց վրա կփլվի ողջ դժոխքը: Ի փառս Տիրոջ»:
Իրանին ի փառս Տիրոջ դժոխքով սպառնացողն այսպիսով մատնել է, որ, ինչպես Նիկոլ հայադավը, քրիստոնյայի դիմակի տակ թաքնված Սատանայապաշտ ու Սատանայի ծառա է: Հարկ է նկատի ունենալ, որ սատանայապաշտները Սատանային իրենց տեր և աստված են համարում և անվանում:
ԱՄՆ-ի նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ ժամանակավորապես սահմանափակել է հարվածներն Իրանի էներգաօբյեկտներին սկզբում հինգ, իսկ հետո՝ տասը օրով: Տասնօրյա ժամկետը լրանում է երկու օրից՝ ապրիլի 6-ին։ Նման որոշման Թրամփը, իր իսկ խոսքով, եկել է Թեհրանի հետ կառուցողական բանակցությունների ֆոնին։ Ընդ որում, Իրանի իշխանությունները ժխտել են ուղղակի բանակցությունների փաստը։
Մինչ հարվածների մասնակի սահմանափակումը, Թրամփը 2026թ. մարտի 22-ին վերջնագիր էր ներկայացրել Իրանին՝ սպառնալով ոչնչացնել երկրի բոլոր էլեկտրակայանները, եթե Թեհրանը 48 ժամվա ընթացքում չբացի Հորմուզի նեղուցը: Իրանի իշխանությունները խոստացել էին, ի պատասխան, ոչնչացնել Պարսից ծոցի երկրներում ԱՄՆ-ի էներգետիկ ենթակառուցվածքը, ինչպես նաև ականապատել և ամբողջությամբ փակել Հորմուզի նեղուցը:
Հաջորդ օրը՝ մարտի 23-ին, Թրամփը հանկարծ հայտարարել է, որ շարունակվող բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ը 5 օրով կհետաձգի հարվածներն իրանական էլեկտրակայաններին։ Մարտի 25-ին Թրամփը Թեհրանին 10 օր ժամանակ է տվել գործարք կնքելու կամ նեղուցը բացելու համար ՝ նշելով, որ հետաձգումը կտևի մինչև 2026 թվականի ապրիլի 6-ի ԱՄՆ-ի արևելյան ժամանակով ժամը 20:00-ն:
Իր սպառնալիքները Թրամփը կրկնել է ապրիլի 2-ին։ Նա հայտարարել է, որ եթե Իրանը գործարքի չգնա, ԱՄՆ-ը շատ ուժեղ հարված կհասցնի Իրանի էլեկտրակայաններից յուրաքանչյուրին, և, հավանաբար, միաժամանակ: Հերթական սպառնալիքն ԱՄՆ-ի նախագահը, ինչպես արդեն նշեցինք, կրկնել է ապրիլի 4-ին:
Մարտի վերջին Թրամփը գրել էր, որ Իրանի հետ բանակցություններում լուրջ առաջընթաց է գրանցվել։ Այն ժամանակ նա նշել էր, որ Վաշինգտոնը բանակցություններ է վարում «նոր, ավելի խելամիտ վարչակարգի» հետ։ Նախագահը նաև նշել էր, թե Թեհրանը համաձայնել է ԱՄՆ-ի խաղաղության ծրագրի 15 կետերի մեծամասնությանը:
«Bloomberg»-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ի առաջարկը ներառում է 12 պահանջ, այդ թվում՝ ուրանի հարստացման բոլոր ցենտրիֆուգների ոչնչացում կամ ապամոնտաժում ու երկրի տարածքից դուրս հանում, այսպիսով Իրանի ամբողջական հրաժարումն ուրանի հարստացումից՝ ցանկացած նպատակով ու տոկոսով, զինված պրոքսի խմբերին աջակցության դադարեցում և Հորմուզի նեղուցի բացում: Դրա դիմաց Վաշինգտոնն առաջարկել է երեք բան, այդ թվում՝ պատժամիջոցների վերացում և Իրանի քաղաքացիական միջուկային էներգետիկայի զարգացմանն աջակցություն։ Սակայն, «Reuters» գործակալության աղբյուրը հայտնել էր, որ իրանցի պաշտոնյաներն ԱՄՆ-ի առաջարկը համարել են միակողմանի և հաջողության համար նվազագույն պայմաններից զուրկ:
Բացի վերոնշյալից, Թրամփն Իրանին առաջարկել էր նաև 48-ժամյա հրադադար, սակայն արդեն ապրիլի սկզբին իրանական «Fars» գործակալությունը, հղում անելով իրազեկ աղբյուրին, հայտնել էր, որ Իրանը մերժել է 48 ժամով հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը: Պակիստանում բանակցողների հանդիպումները նույնպես արդյունք չէին տվել, քանի որ Իրանի ղեկավարությունը չի ձգտում Վաշինգտոնի հետ երկխոսության, հավելել է աղբյուրը:
Ինչպես գրել է «The Wall Street Journal» (WSJ) պարբերականը, Պակիստանի գլխավորությամբ տարածաշրջանի երկրների ներկայիս ջանքերը՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի հասնելու ուղղությամբ, փակուղի են մտել: Թեհրանը չի ցանկանում Իսլամաբադում առաջիկա օրերին հանդիպել ամերիկացի պաշտոնյաների հետ և անընդունելի է համարում ԱՄՆ-ի պահանջները:
Իրանն, ի պատասխան իր վրա ողջ դժոխքը փլուզելու Թրամփի սպառնալիքի, նույն օրը՝ ապրիլի 4-ին, սպառնացել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի առջև «դժոխքի դարպասներ կբացվեն»: Իրանի Զինված ուժերի «Խաթամ ալ Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար Ալի Աբդոլլահին, ի պատասխան ԱՄՆ-ի նախագահի սպառնալիքի, խոստացել է, որ իրանական ենթակառուցվածքներին ԱՄՆ-ի և Իսրայելի նոր հարվածների դեպքում նրանց առջև «կբացվեն դժոխքի դարպասները»:
«Մենք մեկ վայրկյան էլ չենք տատանվի, և մեր զինված ուժերը կծավալենք մեր ժողովրդի իրավունքների և ազգային ակտիվների պաշտպանության համար՝ ցանկացած ագրեսորին տեղը դնելով»,- Իրանի IRIB պետական հեռուստառադիոընկերության տեղեկացմամբ, հայտարարել է Աբդոլլահին:
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի նոր հարձակումների դեպքում Իրանը կհարձակվի այդ երկրների կողմից օգտագործվող ցանկացած ենթակառուցվածքի վրա:
«Պատերազմի առաջին օրերից մենք արել ենք այն ամենը, ինչ խոստացել էինք։ Այս հաղորդագրության ուղերձն այն է, որ ձեր առջև կբացվեն դժոխքի դարպասները»,- եզրափակել է Աբդոլլահին։
Իրանի վերոնշյալ սպառնալիքի հաջորդ օրը՝ ապրիլի 5-ին, Թրամփը X սոցիալական ցանցում հրապարակած հայտարարությամբ դարձյալ հետաձգել է իր պահանջների չկատարման դեպքում Իրանի կրիտիկական ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու վերջնաժամկետը: Նոր հայտարարության համաձայն՝ հարվածները նշանակված են երեքշաբթի, արևելյան ժամանակով ժամը 20:00-ին, ինչը համապատասխանում է չորեքշաբթի օրվան՝ ապրիլի 8-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 04:00-ին:
«Երեքշաբթի, արևելյան ժամանակով երեկոյան 20:00-ին,- հայտարարել է Թրամփը:
X-ում իր հայտարարության մեջ նա այլ մանրամասներ չի ներկայացրել, սակայն նույն օրն անպարկեշտ ձևով կոչ է արել Իրանին բացել Հորմուզի նեղուցը: ԱՄՆ-ի առաջնորդը հավելել է, որ հակառակ դեպքում ապրիլի 7-ին Իրանում կլինի «էլեկտրակայանի օր և կամրջի օր», որոնք նախկինում աշխարհը երբեք չի տեսել:
Ինչ նկատի ունի Թրամփը՝ սպառնալով, որ իր պահանջների չկատարման դեպքում ԱՄՆ-ը շատ ուժեղ հարված կհասցնի Իրանի էլեկտրակայաններից յուրաքանչյուրին, հավանաբար, միաժամանակ, և Իրանի, իրանցիների վրա կփլվի ողջ դժոխքը, և ինչ նկատի ունի Իրանի ԶՈւ «Խաթամ ալ Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար Ալի Աբդոլլահին, որ այդ դեպքում Իրանը կհարձակվի ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից օգտագործվող ցանկացած ենթակառուցվածքի վրա, և ձեր առջև կբացվեն դժոխքի դարպասները: Այս մասին՝ հաջորդիվ:
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան