Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Մեզ համակած աղետը իշխանություն-ընդդիմություն միջանձնային թեմա չէ

Մեզ համակած աղետը իշխանություն-ընդդիմություն միջանձնային թեմա չէ
08.08.2026 | 14:33

Ես դեռ լուռ հետևում եմ, նաև՝ արձանագրում, թե քանի նիստ է տևելու ԱԺ-ի անձանականցված «բազարը»:

5 տարի գրեցի, խոսեցի՝ թե՛ հանրային, թե՛ ոչ հանրային, որ մեզ համակած աղետը իշխանություն-ընդդիմություն միջանձնային թեմա չէ, որ տեղի ունեցողն անթույլատրելի է իջեցնել «քուչի» տաղավարային լեզվակռվի մակարդակի, որ որքան էլ քպ-ն անում է դա, որովհետև իրեն հենց դա է պահում ջրի երեսին, ընդդիմությունը չպիտի նույնաոճ պատասխանների դաշտ մտնի, չպիտի անձնականացված զազրելի «ծյոռկեքի» մեջ մտնի նրանց հետ:

Բայց արի ու տես, որ հա՛մ էթիկայի մասին են խոսում (այդ թեմայով իմ N-րդ գրառումից հետո, բնականաբար), հա՛մ էլ տեղում իրենց բնույթով և էությամբ դրա հակապատկերն են դրսևորում:

6-րդ տարին է, 3 գումարման ԱԺ է փոխվել, բայց՝ «ձեր էշը կապրոնից ա, օրը 10 լիտր էլ կաթ ա տալիս»:

Մի հարց տամ, այնումենայնիվ. իսկ կարո՞ղ է իսկապես այս համապետական աղետը ձեր «կլանային/միջընտանեկան բազարների» թեմա է:

Ցանկացած ընդդիմադիր պատգամավոր, որը կմոտենա ԱԺ ամբիոնին ու քպ-ի հետ «իմ ու քո»-ով կխոսի, թող հիշի՝ ինքը նիկոլի օրակարգն է սպասարկում, որից հակաիշխանական հայության մոտ վաղուց մի զգացում է առաջանում՝ սրտխառնոց:

Դե շարունակեք, տեսնեմ՝ ուր եք հասնում…

Հ.Գ. Քանի ձեր ներսում չեք հաղթահարել տարրական անձնակենտրոնությունը, փառամոլությունը, ձեր անձը պաշտպանելու բարդույթը, անձնականի և հասարակականի տարանջատումը, անձնայինի և քաղաքականի տարանջատումը, քանի ձեր ցածր Էգոն ավելի մեծ է, քան բարձրագույն Ես-ը, որն էլ պատասխանատու է ամբողջի համար, դուք չեք դառնա ազգի պատգամ կրող, դուք դեռ չեք աճել այդ մակարդակին, դուք չեք ապրում այն, ինչի մասին խոսում եք:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 1007

Մեկնաբանություններ