Հայաստանին ամերիկյան ներդրումներ խոստանալը կարող է բլեֆ լինել՝ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը։ «Գումարների տարօրինակ չափեր են նշվում, հարց է՝ ո՞վ է վճարելու իրականում։ Բազմիցս է պատահել, երբ Թրամփի հայտարարություններն արվել են զուտ տպավորություն գործելու համար։ Այս հայտարարությունը կարող է ուղղված լինել էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին, և դա նրանց բավարար է։ Այդ ներդրումները չեն լինելու»,- շեշտել է փորձագետը։               
 

Իրենց սպառած ամենահզորներն անգամ հեռանում են ասպարեզից՝ տեղը զիջելով ավելի ակտիվ պասիոնարների

Իրենց սպառած ամենահզորներն անգամ հեռանում են ասպարեզից՝ տեղը զիջելով ավելի ակտիվ պասիոնարների
04.02.2026 | 16:34

Եվրոպայի և հատկապես ԵՄ-ի ներկա վիճակը, հենց իրենց՝ եվրոպացիների բնորոշմամբ, կառավարվում է իրականությունից կտրված և, զարմանալիորեն, սեփական շահերի դեմ ուղղված վարքով։

Նման, առաջին հայացքից, անհասկանալի թվացող վարքը լիովին բացատրելի է երկու հանգամանքով՝

1․ Երկար տարիներ ԱՄՆ-ի գերիշխանության տակ գտնվելով և իրենց կյանքի անվտանգության հետ կապված հիմնահարցերի լուծումներին, ըստ էության, չմասնակցելով,

2․ Բայց, միաժամանակ, մանավանդ հյուսիս-արևմտյան Եվրոպայի երկրներում, չունենալով ռազմական ծախսերի բեռը, կառուցելով սոցիալական պետություններ և ունենալով ծաղկուն տնտեսություն ու բարեկեցիկ կյանք, սպառեցին իրենց պասիոնարության վերջին փշուրները։

Բայց եթե Եվրոպայի, որպես աշխարհաքաղաքական խաղացողի, անկման պատճառներում մի քիչ ավելի խորանանք, ապա այն սկսվել էր դեռևս առաջին աշխարհամարտի ժամանակներից, երբ աշխարհի վերաբաժանման համար նրա առաջատար երկրները իրար հոշոտելով թուլացան, իսկ երկրորդ աշխարհամարտից հետո էլ կիսվեցին ԱՄՆ-ի ու ԽՍՀՄ-ի միջև։

Վերջին հարյուրամյակի ընթացքում էլ աշխարհաքաղաքական իմաստով աստիճանաբար դառնալով երկրորդ կարգի խաղացող, Եվրոպան մոռացության տվեց առաջին կարգի խաղացողի արմատական բնույթի հատկությունները։

Եվ եթե առաջին կարգի խաղացող չես, ապա, բնական օրենքով, առաջին կարգի լիդերների կարիք էլ չունես, քանի որ պահանջարկն է ստեղծում առաջարկը, և, որպես կանոն, քո ղեկավարի պոստերում իրար սկսեցին փոխարինել երկրորդական ու երրորդական կարգի գործիչներն ու Ֆոն դեր Լյաենը, Անալենա Բերբոկը, Լիզ Թրասը և շողշողուն Կայա Կալլասն էլ դրա վկան։

Իսկ պատմությունն ասում է, որ անիմանալի ճանապարհներով իրենց սպառած ամենահզորներն անգամ, երբ որ ժամանակը եկավ, հեռանում են ասպարեզից՝ իրենց տեղը զիջելով ավելի ակտիվ պասիոնարներին։

Եվ այս իմաստով , համապատասխան գնահատականներ տալու ժամանակ, մեզ չպետք է ապակողմնորոշի այն հանգամանքը, որ դեռ իր շատ կողմերով եվրոպական կյանքի որակը բարձր է շատ շատերից, քանի որ մարդկային կյանքում շատ սովորական բան է, որ կյանքին հրաժեշտ տալուն պատրաստ ծեր օրգանիզմը ևս իներցիայով շարունակի որոշ ժամանակ ապրել հարուստ կյանքով։

Բայց, այնուամենայնիվ, շատ անսպասելի ու աննախադեպ էր Եվրոպայի նման հզոր քաղաքակրթական արժեքի այսքան արագ աշխարհաքաղաքական բարձր մակարդակի խաղերի զոհ դառնալը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1893

Մեկնաբանություններ