Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը պահանջում է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մոտեցումները։ «Մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում, բայց այս ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ամբողջության մեջ շտկումների կատարում»,- ասել է Կոպիրկինը։               
 

ՑայՏՈՏՆ. ՔՊ-ական շախմատի նոր կանոնները

ՑայՏՈՏՆ. ՔՊ-ական շախմատի նոր կանոնները
31.10.2026 | 13:00

Սովորաբար ընդունված է մտածել, որ մարդու կյանքը շախմատ է՝ մշտական ցայտնոտ և մատ:
Պարզվում է՝ ՔՊ-ականները նույնիսկ կյանքի և շախմատի օրենքներն են փոխել: Վերջիններիս մոտ գերիշխողը մինչ այսօր անհայտ «ցայՏՈՏՆ» է, իսկ մատի մասին նրանց շրջապատում, ամենայն հավանականությամբ, չեն լսել:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ
Դիտվել է՝ 3112

Մեկնաբանություններ