ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

«Իսկ ես ամենայն հայոց բանաստեղծն եմ»

«Իսկ ես ամենայն հայոց բանաստեղծն եմ»
25.03.2023 | 19:14

1923 թ. մարտի 23

Հովհաննես Թումանյանը 1915 թ. Թիֆլիսից էջմիածին է գալիս՝ Արևմտյան Հայաստանի զանազան գավառներից հավաքված և սովից ու հիվանդություններից մեռնող հազարավոր հայ գաղթականներին օգնելու համար: Կարիք է լինում վանքին պատկանող ինչ-որ տուն տրամադրել գաղթականներին:

Թումանյանն այդ խնդրով անձամբ դիմում է կաթողիկոսին: Կաթողիկոսը հրաժարվում է նորակառույց շենքը տալ գաղթականներին՝ որպես ապաստարան:

Վրդովված Թումանյանն իր դժկամությունն է արտահայտում կաթողիկոսին՝ նրա մերժման համար և գաղթական երեխաներին տեղավորում է նորակառույց վեհարանի շենքում:

Կաթողիկոսը զայրանում է՝ և իր մոտ է կանչում բանաստեղծին:

-Հիշեցե՛ք, պարո՛ն Թումանյան, որ ես Ամենայն Հայոց կաթողիկոսն եմ, ասում է դժկամ կաթողիկոսը:

-Իսկ ես ամենայն հայոց բանաստեղծն եմ, -պատասխանում է նրան Թումանյանը:

Թեհմին ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 10917

Մեկնաբանություններ