Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Պաշտոնների կռիվն սկսվեց

Պաշտոնների կռիվն սկսվեց
09.04.2013 | 15:42

Նախագահի նստավայում քիչ առաջ Տիգրան Սարգսյանը Սերժ Սարգսյանին ներկայացրեց կառավարության հրաժարականի դիմումը: Սերժ Սարգսյանը, ընդունելով այն, շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար և հավելեց. «Կասկածից վեր է, որ մեր քաղաքացիների մի հսկայական զանգված դժգոհ է մեր աշխատանքից, բայց, հարգելի գործընկերներ, ուզում եմ, որպեսզի դուք համոզված լինեք, որ մարդիկ դժգոհ են ոչ թե մարդկանցից, այլ եղած պրոբլեմներից: Դուք ակնհայտորեն աշխատում եք բարդ պայմաններում և լուծել եք շատ դեպքերում անհնարին թվացող խնդիրներ: Դուք դիմագրավել եք մարտահրավերներին, և դա Ձեզ պատիվ է բերում: Անկախ նրանից, թե ձեզանից ով կաշխատի կառավարության նոր կազմում, դուք ծառայել եք հայ ժողովրդին»:
Ստորագրելով հրաժարականի դիմումը` Սերժ Սարգսյանը խնդրել է «հին» կառավարությանը աշխատել մինչև նոր կաբինետի ձևավորումը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4509

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ