Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Յասեր Արաֆաթին թունավորել են

Յասեր Արաֆաթին թունավորել են
08.11.2013 | 12:33

Պաղեստինի նախկին առաջնորդ Յասեր Արաֆաթը, հնարավոր է, մահացել է ռադիոկատիվ պոլոնիումով թունավորումից, հաղորդում է «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությունը` վկայակոչելով շվեյցարացի փորձագետների եզրահանգումները: Հիվանդության պատմության մեջ գրված է, որ Արաֆաթի մահը վրա է հասել ինսուլտից: Մինչդեռ կային կասկածներ, որ նա թունավորման զոհ է դարձել: Շվեյցարացի բժիշկների եզրակացությունում նշվում է, որ Արաֆաթի դիակի մնացորդներում հայտնաբերվել է ռադիոակտիվ նյութի բարձր պարունակություն:

Դիտվել է՝ 1527

Մեկնաբանություններ