Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Արցախցիները լքում են Տավուշի սահմանագոտին

Արցախցիները լքում են Տավուշի սահմանագոտին
21.03.2024 | 20:09

Ոսկեպար գյուղի մշակույթի տանը պատերազմի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի խոսքերից հետո Նոյեմբերյանի սահմանագոտու գյուղերում բնակություն հաստատած արցախցիները լքում են այդ գյուղերը: Ոսկեպար գյուղից ստացված տեղեկություններով՝ Ոսկեպարում հաստատված արցախցի 3 ընտանիքներից 2-ը լքել է Ոսկեպարը։ Ոսկեվան գյուղում հաստատված արցախցի 12 ընտանիքներից 4-ը պատրաստվում է հեռանալ, բնակություն հաստատել Արարատյան դաշտում, Հայաստանի այլ վայրերում։

Հայաստան բեռներ ներկրող խոշոր բեռնատարների մեծամասնությունը այժմ Հայաստանի սահման Բագրատաշենից Երևան են հասնում ոչ թե Բաղանիս-Ոսկեպար ճանապարհով, այլ՝ Ալավերդիով։ Կան բեռնատարներ, որոնք անցնում են Նոյեմբերյանով, դրանց մեծամասնությունը սահմանագոտով անցնող ճանապարհի փոխարեն գերադասում է Բաղանիս-Ոսկեպար շրջանցիկ, Հարսնաքարով ձգվող ճանապարհը։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2862

Մեկնաբանություններ