«Մենք տեսնում ենք, որ այժմ Հայաստանը, Հայաստանի ղեկավարությունը կանգնած է խաչմերուկում։ Հայաստանի ղեկավարությունը խոսում է զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին։ Մեզ համար դա կարևոր է, քանի որ երկար դարեր շարունակ Ռուսաստանն ու Հայաստանը եղել են հարևան, եղբայրական երկրներ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Աղոթարան

Աղոթարան
14.10.2025 | 22:00
Տեր իմ և Արարիչ իմ,
այսօր դարձյալ բացեցիր աչքերս,
գիշերն անցավ, և Քո լույսը նորից ծագեց,
ինչպես նշան, որ Քո գթությունը երբեք չի սպառվում։
Ողորմի՛ր ինձ Տեր, Քո մեծ ողորմությամբ,
Քանզի Դու ես ողորմության օվկիանոսը,
որից հոսում է կյանքի ջուրը և մաքրում հոգու և մարմնի տկարությունները։
Տեր իմ,
կարոտ եմ Քո խաղաղությանը,
Երբևէ չեմ մտածում, թե ինչքան մեծ կարող են լինել նեղություններս,
Բայց գիտեմ, թե որքան մեծ ես Դու Քո անչափելի ողորմությամբ և օգնությամբ։
Քանի դեռ շնչում եմ, ես կանչում եմ Քեզ՝
Ողորմիր, Տեր իմ...
Ողորմիր և ապրեցրու։
Ամեն։
«Հոգու կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 4147

Մեկնաբանություններ