2026 թ․ ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով՝ տեղեկացնում է ԱՍՀ նախարարությունը: «Բոլոր կենսաթոշակառուներին և նպաստառուներին խնդրում և կոչ ենք անում մինչև 2026 թ․ մարտի 5-ը ներկայացնել վճարման եղանակի փոփոխության դիմումներ՝ առցանց՝ https://online.ssa.am հարթակի միջոցով կամ այցելելով Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն»,- ասվում է հաղորդագրությունում։               
 

Պատերազմները սոսկ տարածքի համար չեն, հիմքում դրանք Տեսակի կռիվ են

Պատերազմները սոսկ տարածքի համար չեն, հիմքում դրանք Տեսակի կռիվ  են
09.02.2026 | 17:32

Եկա՝ ասեմ, որ Էփշտեյնի սկանդալային տեսանյութերը չեմ նայել, չեմ էլ նայելու, ցավոք, ես այդ ամենին վաղուց եմ ծանոթ և տարիներով մտատանջությունների դժոխքով եմ անցել, մինչև կարողացել եմ հաղթահարել այն:

Եթե դա շատերի համար նորություն էր, նշանակում է, որ այդ շատերը մինչ օրս լուրջ չէին վերաբերվել Հավաքական Արևմուտք կոչվող չարիքին, զլացել էին խորությամբ ընկալել, թե ինչի մասին էր «democracy» բառով քողարկվող արևմտյան policy-ն, որը վայրի ձևով էր արտահանվում, իբր, հետամնաց և ավտորիտար երկրներ:

Եթե կարծում էիք, որ

-միասեռականների ամուսնությունները, նրանց երեխաներ որդեգրելու իրավունք և արտոնություն տվողները,

-մանկահասակ երեխաներին այս ամենին ծանոթացնողները,

-մանկապղծությունը որպես մարդու իրավունք համարողները,

-սեռաշեղվածությունը որպես մարդու ազատություն ներկայացնողները,

-աշխարհը սատանայական հոլովակների վրա նստեցնողները և սատանայական սիմվոլիզմով տոնախմբություններ անցկացնողները,

-մարդու միտքը դեպի սեռական օրգաններ իջեցնողները,

-նյութապաշտությունը, էգոցենտրիզմը իրապես ձեռքբերում ներկայացնողները,

-հոգեորսությունը Եկեղեցուն և հավատքին համադրող-հակադրողները,

ինչպես նաև՝

-«ժողովրդավարություն» հաստատողի անվան տակ հարյուր հազարներով խաղաղ բնակիչներ, երեխաներ սպանողները,

-եղբայրասպան պատերազմներ հրահրողները,

-ցեղասպանների ձեռքը սեղմողները

այլ բնույթ պիտի ունենային՝ սխալվում եք. նրանք հենց այն էին, ինչ զետեղված է Էփշտեյնի ֆայլերում:

Այստեղ, թերևս, ցավակցությունս պիտի հայտնեմ այն գործիչներին, ովքեր մինչ օրս փակ աչքերով «հիանում» էին Արևմուտքի վարած քաղաքականությամբ և մարտավարությամբ:

Այստեղ պիտի նշեմ նաև, որ քպ-ի իշխանությունը, նրանց համար հենարան հանդիսացող քաղհասարակությունը, գրանտներով սնված-պահված-պաշտոնների հասցված առանձնյակներն ու «սուպերմոդեռնիստական» մտածողությամբ նախարարներն ու նրանց անձնական օգտագործման բլոգերները ևս այս այլասերված քաղաքականության ծնունդ են, ինչի մեջ արդեն տարիներով ենք համոզվում:

Նշեմ նաև, որ ՌԴ-Ուկրաինա պատերազմը նաև այս ամենի շուրջ է, հետևություն արեք, թե ովքեր են այսօրվա ներհայաստանյան հակառուսները:

Դե ինչ, ընկերներ, բարի գալուստ «նոր աշխարհ», որը, սակայն, այնքան էլ նոր չէ, պարզապես մենք ենք նոր ծնվել այդ աշխարհում՝ Բորջիա ընտանիքի պատմությունը վկա, մի «փաշինյան ընտանիք» էլ՝ մեր կողմից:

Եվ այս ամենին պետք է դիմակայել, այլ ճանապարհ չկա: Այս ամենը պետք է արմատախիլ անել՝ գիտակցելով, որ պատերազմները զուտ տարածքների համար չեն, հիմքում դրանք ՏԵՍԱԿԻ ԿՌԻՎ են, րժեհամակարգերի բախում:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 336

Մեկնաբանություններ