«Մենք պատերազմներ չենք փնտրում, մենք պատերազմներ չենք ուզում։ Սակայն եթե մեր եվրոպացի հարևանները, իրենց սխալները ճանաչելու և հասկանալու փոխարեն, պատերազմ ցանկանան՝ դա կլինի բոլորովին այլ պատերազմ և բոլորովին այլ միջոցներով»,- «Al Arabiya»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:               
 

Իսկ մեր «բժեզինսկիները» միջակից ցածր կարողության տեր աճպարարներն են

Իսկ մեր «բժեզինսկիները» միջակից ցածր կարողության տեր աճպարարներն են
19.02.2026 | 19:36

Նա` Զբիգնև Բժեզինսկին, խորհրդատվություն է տրամադրել թե՛ ԱՄՆ-ի հանրապետական, թե՛ դեմոկրատ քաղաքական գործիչներին, այդ թվում՝ նախագահներ Ջոն Ֆ. Քենեդիին և Լինդոն Ջոնսոնին։ Համագործակցելով Դևիդ Ռոկֆելլերի հետ՝ նա առանցքային դեր է խաղացել Եռակողմ հանձնաժողովի ստեղծման գործում։

Բժեզինսկին մտերմացել և դարձել է խորհրդական Դեմոկրատական կուսակցության մի թեկնածուի, ով 1976 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվելու քիչ շանսեր ուներ՝ Ռազմածովային ուժերի նախկին սպա, գետնանուշի ֆերմեր և Ջորջիայի նահանգապետ Ջիմի Քարտերի։ Քարտերը հաղթեց Ջերալդ Ֆորդին, և Բժեզինսկին դարձավ նրա ազգային անվտանգության հարցերով խորհրդականը։

Իսկ երբևէ կպատկերացնե՞ք, որ Հայաստանում քաղաքական ուժերը լսեն գիտնականներին, պատվավոր տեղերը ո՛չ թե ծանոթներով, այլ վաստակով սահմանեն։

Ու քանի դեռ այդպես չի, միշտ իշխանության են գալու պայմանական «նիկոլները»՝ միջակ ու միջակից ցածր կարողություն ունեցող աճպարարները:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 597

Մեկնաբանություններ