Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Աբոլֆազլ Զոհրեվանդը զգուշացրել է՝ եթե Ադրբեջանն իրենց դեմ թշնամական գործողությունների մեջ ներքաշվի Իսրայելի կողմից՝ հողին կհավասարեցվի։ «Մեր սկզբունքն ու մեր մեթոդը չափավորության, ռացիոնալության վրա է հիմնված, բայց եթե հարվածեցին՝ Բաքուն կարող է 3-4 ժամում ջնջվել երկրի երեսից։ Սա չափազանցություն կամ դատակ խոսք չէ»,- ընդգծել է Զոհրեվանդը:               
 

Գոնե երրորդ անգամ չսխալվենք

Գոնե երրորդ անգամ չսխալվենք
30.05.2026 | 12:20

ՈՒղիղ մեկ տարի առաջ՝ 2025-ի մայիսի 30-ին, ադրբեջանցիների «պասով» Հայաստանի հակահայ ղեկավարությունը սկսեց հանցավոր արշավ Հայոց եկեղեցու դեմ։

ՈՒրախ եմ, որ մեր սիրելի ժողովուրդը «վեցերորդ զգայարանով» զգաց այդ արշավի ազգադավ բնույթը և չաջակցեց ադրբեջանա-նիկոլական օրակարգին՝ կանգնելով սեփական Եկեղեցու ու ինքնության պաշտպանության դիրքերում։

Հիշեցնում եմ «Հինգ իրավապաշտպանների»՝ լայն տարածում ստացած հայտարարությունը։ Միաժամանակ, առաջարկում եմ դիտել Տիգրան Պասկևիչյանի վավերագրական փայլուն ֆիլմը, որն օրագրել է հակաեկեղեցական արշավն ու հարակից իրադարձությունները։ Ցանկանում եմ հատուկ ընդգծել «չորրորդ իշխանության» կարևոր դերակատարումը՝ հակաեկեցական արշավի դեմն առնելու հարցում։

Թարմացրե՛ք Ձեր հիշողությունն ու հունիսի 7-ին անպայման գնացե՛ք ընտրության ու մերժե՛ք ազգադավին։ Որպեսզի հունիսի 8-ից չսկսի մեր Մայր Եկեղեցու դեմ հարձակման նոր ալիք։

Գոնե երրորդ անգամ չսխալվենք։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Հ․Գ․

Պասկևիչյանի ֆիլմը՝

https://youtu.be/LESD-eJjACw

Դիտվել է՝ 1985

Մեկնաբանություններ