ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի վերջին հայտարարությունները, որոնցում նա ԱՄՆ-ին սպառնացել է պատերազմով և պահանջել է Ռուսաստանի հետ չխոսել ուլտիմատումների լեզվով: «Նա չպետք է դա ասեր։ Նրա լեզվի տակ ոսկոր չկա։ Նա անցյալում էլ է նման բաներ ասել։ Եվ այդ պատճառով մենք միշտ ուզում ենք պատրաստ լինել դրան։ Եվ այդ պատճառով ես երկու միջուկային սուզանավ եմ ուղարկել տարածաշրջան»,- ասել է Թրամփը:               
 

Ներիր և մոռացիր

Ներիր և մոռացիր
25.07.2025 | 21:59
Հուլիսի 26
Տեր, շնորհակալ եմ Քեզ ամեն ինչի համար, օրհնում եմ
Քեզ և գովում Քո փառավոր անունը:
Սիրով ու խնդությամբ լցրու քո աշխարհը:
Բնավկարևորություն մի տուր, թե ինչ նեղություններ ես կրել անցյալում:
Մոռացի՛ր, ների՛ր, սիրի՛ր ու ժպտա՛:
Այնպե՛ս վարվիր ամենքի հետ, ինչպես Ի՛նձ հետ կվարվեիր` սիրո՛վ ու ազնվորե՛ն:
Կարևոր չէ, թե ուրիշներն ինչ են անում, դու երբե՛ք մի փոխիր քո ազնիվ վերաբերմունքը նրանց նկատմամբ:
Դիտվել է՝ 1478

Մեկնաբանություններ