Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում ինչպես Թեհրանում գտնվող դեսպանատունը, այնպես էլ Թավրիզում գտնվող գլխավոր հյուպատոսությունը տարհանելու ուղղությամբ: «Հաշվի առնելով տեղի ունեցող զարգացումները՝ մարդկանց կյանքը չպետք է վտանգի ենթարկվի»,- ասել է Բայրամովը:               
 

Քաղաքականությունն ունի մարդուն անշեղորեն բացահայտելու հատկանիշ

Քաղաքականությունն ունի մարդուն անշեղորեն բացահայտելու հատկանիշ
21.02.2026 | 15:42

Քաղաքականությունը լավագույն ոլորտը չէ, բայց այն ունի բացառիկ հատկանիշ։

Այն, ի տարբերություն շատ ոլորտների, միշտ ի վիճակի է անշեղորեն բացահայտելու մարդուն։ Այն չի ներում կեղծիքը երկարաժամկետ: Քաղաքականության մեջ շուտով պարզ է դառնում՝ ով ունի սկզբունք, դիմագիծ, արժեհամակարգ, և ով ընդամենը դերասան է՝ զուրկ այդ ամենից։ Քաղաքականությունն է այն դաշտը, որտեղ բացահայտվում է ոչ միայն որևէ ուժին հավատալու պատճառը, այլ հաճախ նաև՝ չհավատալու անհրաժեշտությունը։

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 3035

Մեկնաբանություններ