ԱՄՆ-ը խստացնում է վիզային կանոնները ապաստան հայցողների համար՝ տեղեկացնում է CNN հեռուստաալիքը: Այսուհետ Միացյալ Նահանգների վիզա ստանալու համար դիմողները պետք է հաստատեն, որ իրենց հայրենի երկրներում հետապնդումների չեն ենթարկվում, քանի որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ձգտում է էլ ավելի սահմանափակել պոտենցիալ ապաստան հայցողների մուտքը երկիր։                
 

Ի պատասխան տրված հարցի

Ի պատասխան տրված հարցի
23.04.2026 | 12:19

Յուրաքանչյուր անձ, ով հավակնում է դառնալ պետական պաշտոնյա, գործիչ՝ սուրբ պարտականություն ունի սերտելու իր ազգային պատմությունը եւ ճանաչելու իր միակ Ազգային Եկեղեցին՝ պատմությամբ, հավատամքով ու վարդապետությամբ, եկեղեցական նվիապետությամբ եւ կանոնական դրվածքով։ Միմիայն այսպես կարող է Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնյան ծառայել բացառապես ազգային եւ պետական բարձրագույն շահերին։ Պետություն-Եկեղեցի հարաբերությունները չեն կարող վերաձեւավորվել կամ կարգավորվել անհատական կամ խմբակային քմահաճույքներով։ Այդ համազգային-պետական կարեւորագույն հարց է, որին, անխտիր, մասնակցություն պետք է բերեն բոլորը՝ բոլոր համազգային-պետական մարմիններն ու ուժերը (կուսակցություններ, կազմակերպություններ, միություններ եւն)։ Իսկ այդ գործընթացի հիմքում, անվերապահորեն, պետք է լինի Հայոց Եկեղեցու, ի գլուխ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, աստվածային ինքնիշխանության եւ ժողովական-կանոնական դրվածքի լիակատար ճանաչումն ու ընդունումը։ Այս ամենին հակառակ որեւէ խոսք եւ գործողություն՝ դատապարտելի անօրենություն է։

Հայր Ասողիկ Կարապետյան

Դիտվել է՝ 1815

Մեկնաբանություններ