Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Կա՛մ հայության հետ, կա՛մ խունտայի. այլ ընտրություն այլևս չկա

Կա՛մ հայության հետ, կա՛մ խունտայի. այլ ընտրություն այլևս չկա
14.06.2026 | 21:04

Հայաստանում վաղուց հասունացած քաղաքական խոր ճգնաժամին այժմ ավելացել է նաև իշխանության բացահայտ բռնազավթումը ՔՊ-ի կողմից։ Միակ ճիշտ քայլը, որ ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերը պետք է անհապաղ կատարեն, հունիսի 7-ի կեղծված և նենգափոխված ընտրությունների արդյունքները լիովին մերժելն ու Փաշինյանի վարչակազմի հրաժարականը պահանջելն է։

Ընդդիմությունը չի կարող լինել «կիսաընդդիմություն», ինչպես եղել է վերջին ութ տարիների ընթացքում՝ միաժամանակ գտնվել խորհրդարանում, դե ֆակտո համագործակցել իշխող ուժի հետ և իրեն ազատ համարել ընդունվող հայակործան որոշումների պատասխանատվությունից։

Կա՛մ հայության հետ, կա՛մ խունտայի։ Այլ ընտրություն այլևս չկա։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 5091

Մեկնաբանություններ