ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Վայելքի սեղան

Վայելքի սեղան
28.06.2026 | 00:01

Հունիսի 28

Զուր չանցավ կրթության ու վարժանքի այս ժամանակը: Ընկճման, ճնշումի ու անկման ժամանակը անցավ. եկել է ժամանակը պայծառորեն արտահայտվելու:
Նոր ուրախությամբ ու զվարթությամբ է լցվում ձեր կյանքը:
Իրոք Ես ձեզ համար պատրաստել եմ վայելքի մի գեղեցիկ սեղան:
Ընտիր բարիքների մի վայելուչ սեղան:
Ձեր սրտի խորքից զգում եք, որ արդեն հորդում է ձեր բաժակը.
«Անշուշտ ողորմությունն ու բարությունը մեզ հետ կլինեն` մեր կյանքի բոլոր օրերին, և մենք Տիրոջ տան մեջ կբնակվենք հավիտյան»:
Դիտվել է՝ 3648

Մեկնաբանություններ