Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

«Չարություն մի´ արեք»

«Չարություն մի´ արեք»
25.02.2013 | 14:58

Այսօր մեկնարկած ԱԺ հերթական քառօրյան բավականին բուռն սկիզբ ունեցավ: Դահլիճ մտնելով, Զարուհի Փոստանջյանը, ի ցույց բոլորի, բարևեց Նիկոլ Փաշինյանին ու ողջությունը հարցրեց , ինչը դահլիճում ծիծաղի ալիք բարձրացրեց: Քանի դեռ Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին չէր Փաշինյանը, ժառանգականները նման հոգատարություն չէին ցուցաբերում նրա նկատմամբ: Նիկոլ Փաշինյանն էլ «արդարացրեց» իր անձի հանդեպ այդ գորովագին ուշադրությունը` խոսելով ընտրությունների կեղծված լինելու մասին: Նրա «թելը թելեցին» Զարուհի Փոստանջյանն ու Ռուբեն Հակոբյանը: Գալուստ Սահակյանի նյարդերը տեղի տվեցին, երբ Փոստանջյանը հայտարարեց, որ «չարին հաղթել են»: «Հանրապետության նախագահ ընտրվել է Սերժ Սարգսյանը: Չարի վերջը գալու է, չարություն մի արեք»,-ասաց: Իսկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ առաջարկեց հետընտրական վիճակը քննարկել ԱԺ-ում: «Քարոզարշավի ընթացքում այդ արևմտյան տեխնոլոգիաները, որ կիրառեցին, շատ լավ է, բայց ինձ համար անհասկանալի է, թե ինչ տեխնոլոգիաներ են օգտագործում հետընտրական իրավիճակում: Ինձ թվում է, պետք է վերջ տալ զոռբայությանը, նստել սեղանի շուրջ և խոսել: Բոլորս հասկանում ենք, որ դա Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները չեն, դրանք ընդդիմության ձայներն են»,-ասաց Աբրահամյանը, նշելով, որ պիտի հարգել նաև այն քաղաքացիներին, որոնք ընտրել են Սերժ Սարգսյանին:
ՀՀԿ-ից խոսեց նաև Խոսրով Հարությունյանը ու կոչ արեց քաղաքական շառլատանությամբ չզբաղվել: Փաշինյանն էլ հայտարարեց, թե «ասում եք` հավաքվենք- քննարկենք, է, հավաքվել ենք, քննարկենք»: Այնուհետև ՀԱԿ խմբակցության անդամը հայտարարեց, որ բոյկոտում է քվեարկությունները: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ հորդորեց խոսել «խորհրդարանական բառապաշարով»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4955

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ