Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Աբոլֆազլ Զոհրեվանդը զգուշացրել է՝ եթե Ադրբեջանն իրենց դեմ թշնամական գործողությունների մեջ ներքաշվի Իսրայելի կողմից՝ հողին կհավասարեցվի։ «Մեր սկզբունքն ու մեր մեթոդը չափավորության, ռացիոնալության վրա է հիմնված, բայց եթե հարվածեցին՝ Բաքուն կարող է 3-4 ժամում ջնջվել երկրի երեսից։ Սա չափազանցություն կամ դատակ խոսք չէ»,- ընդգծել է Զոհրեվանդը:               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
06.03.2020 | 00:01
Դուք ա­սա­ցիք. «Ին­չու՞ այդ­պես»։ Նրա հա­մար, որ Տե­րը ուխտ դրեց քո և քո ե­րի­տա­սար­դու­թյան օ­րե­րի կնոջ միջև, ո­րին թո­ղե­ցիր. իսկ նա քո ուխ­տի ա­մու­սինն ու կինն էր։ Չէ՞ որ Տե­րը ձեզ մեկ մար­մին և հո­գի ա­րեց նրա հետ։ Եվ ա­սա­ցե՛ք, թե ու­րիշ ի՞նչ է խնդ­րում Աստ­ված, ե­թե ոչ` զա­վակ։ Զգու՛յշ վար­վե­ցեք ձեր հո­գու հետ. քո ե­րի­տա­սար­դու­թյան օ­րե­րի կնո­ջը մի՛ թող։ «Իսկ ե­թե ա­տե­լու պատ­ճա­ռով ար­ձա­կես նրան, ամ­բարշ­տու­թյու­նը կծած­կի քո խոր­հուր­դը,- ա­սում է Իս­րա­յե­լի Տեր Աստ­վա­ծը։- Զգու՛յշ վար­վե­ցեք և ան­հա­վա­տա­րիմ մի ե­ղեք»,- ա­սում է Ա­մե­նա­կալ Տե­րը։
Մա­ղա­քիա­յի մար­գա­րեու­թյու­նը 2. 14-16
Դիտվել է՝ 6405

Մեկնաբանություններ